Երեխայի նկարը, որն օգնում է հորը տաքացնել նորածին փոքրիկներին, տարածվել է աշխարհով մեկ

Սկանդինավյան երկրներում «մաշկը մաշկին» շփման մեթոդը հաճախ օգտագործվում է որպես վաղաժամ ծնված նորածինների ինկուբացիոն այլընտրանք: Այստեղ բժշկությունը գտնում է, որ մարդու մաշկի ջերմությունը, մարդկային մաշկի հետ շփումը ավելի լավ է օգնում նորածին փոքրիկին հաղթահարել վաղաժամ ծնվելու արդյունքում առաջացած խնդիրները, քան նրան ապարատում մեկուսացնելը:

Դանիայի Կոպենհագեն քաղաքում երկու նորածին զավակներին հայրը փորձում է նշված մեթոդով բժիշկների հսկողությամբ տաքացնել: Հորը օգնում է նրա տղան: Հորն օգնող տղայի նկարը տարածվել է աշխարհով մեկ՝ արժանանալով հուզիչ մեկնաբանությունների ու հետաքրքիր արձագանքներին:

Մաշկը մաշկին մեթոդը անվանում են նաև Կենգուրուի մեթոդ: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ վաղաժամ ծնված նորածնին մեկից երկու ժամ օրվա ընթացքում թողնում են մոր կամ հոր մաշկի վրա, որի ընթացքում երեխան զգում է ծնողական նրբությունը, քնքշությունը, ջերմությունը, ծնողական սրտի զարկերը: Այդպիսով ավելի արդյունավետ է լինում նորածնի հարմարեցումն արտաքին աշխարհին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նմանատիպ կոնտակտների ստեղծումն ավելի արդյունավետ է, և դրա շնորհիվ ավելի արագ է կայունանում նորածնի վիճակը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երեխայի նկարը, որն օգնում է հորը տաքացնել նորածին փոքրիկներին, տարածվել է աշխարհով մեկ
error: Content is protected !!