Երգչուհի Նարե Գևորգյանն իր ՛՛Մոր երգը զինվորին՛՛ կատարմամբ հուզել է հանդիսատեսին

Երգի ժամանակ երգչուհին ինքն էլ չի կարողացել զսպել էմոցիաները:

Նարե Գևորգյանը պատմել է, որ երգի հեղինակը եղել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի մայրը, որը մշակման է ենթարկվել Անդրանիկ Գևորգյանի կողմից:

«Ըստ ինձ հրաշալի է ստացվել: Երգի տեքստը շատ մեծ նշանակություն ունի: Երաժշտությունը գրել է Հեղինե Ղուկասյանը»,- ասաց Գևորգյանը:

Երգչուհին նշեց, որ առաջին անգամ երբ լսեց երգը, միանգամից պատկերացրեց, որ այն իր կատարմամբ է հնչելու:

«Երբ լսում եմ երգը, շատ հավանում եմ, բայց չեմ պատկերացնում իմ կատարմամբ ուղղակի չեմ կատարում այդ երգերը: Իսկ սա այն երգերից էր, որը միանգամից լսեցի և պատկերացրեցի իմ կատարմամբ: Պարտավորեցնող է հերոսների մասին երգելը, որոնք կամ պետք է կատարես, կամ չկատարես: Ես ուրախ եմ, որ երգը շատ- շատ մարդկանց սրտերում տեղ ունի»,-ասել է  Նարե Գևորգյանը:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երգչուհի Նարե Գևորգյանն իր ՛՛Մոր երգը զինվորին՛՛ կատարմամբ հուզել է հանդիսատեսին
error: Content is protected !!