Եվս մեկ չբացահայտված առեղծված. որտե՞ղ է իրականում գտնվում Տերյանի աճյունը

Հանճարներն ապրում են հանճարեղ, մահանում առեղծվածային: Հայ հանճերներից շատերն են զրկվել իրական գերեզման ունենալու հնարավորությունից: Հայտնի է, որ Խ. Աբովյանը, Ե. Չարենցը գերեզման չունեն: Հայտնի չէ, թե նրանց մարմինը որտեղ է հանգչում: Նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կառույցներ են ստեղծվել, որտեղ նրանց մահվան, ծննդյան օրերին հարգանքի տուրք է մատուցվում, իսկ թե որտեղ են հանգչում նրանց ոսկորները, ոչ ոք չգիտի:

Գուցե հենց դա էր նրանց ճակատագիրը. նույնիսկ մահվանից հետո առեղծվածի մշուշով շղարշված լինել:

Այս հանճարների շարքերը լրացնում է Տերյանը: Հայտնի է, որ նա մահացել է Օրենբուրգում և թաղվել հենց այնտեղ: Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում է գտնվում նրա տապանաքարը:

Բայց իրականում պանթեոնում գտնվում է ոչ թե Տերյանի աճյունը, այլ մահարձանը՝ կենոտաֆը, որի տակ աճյուն չկա։ 1940 թ. տերյանագետ Սաքո Սուքիասյանը Օրենբուրգում երկար փնտրել է, բայց չի գտել Տերյանի գերեզմանը։ Եղել է ձմեռ, պատերազմ, թաղել են մի գերեզմանատնում, ձյուների մեջ, իսկ հետո տեղը կորել է: Պարզվել է, որ հետագայում այդտեղ շենքեր են կառուցվել։ Ստացվում է՝ Տերյանը ևս գերեզման չունի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եվս մեկ չբացահայտված առեղծված. որտե՞ղ է իրականում գտնվում Տերյանի աճյունը
error: Content is protected !!