ԵՊԲՀ ուսանողներն արտակարգ դրության պայմաններում իրականացնում են կամավորական աշխատանքներ

Համաճարակային ճգնաժամային պայքարի արտակարգ իրացմամբ փայլում են ինչպես բուժծառայողները, այնպեսև նրանց ապագա կոլեգաները՝ բժշկականի ուսանողները: Առաջ եկած դժվարագույն իրավիճակում՝ որպես կանոնիկ աշխատանքային դրսևորում, ակնառու է նաև ԵՊԲՀ ուսանողների մատուցած բուժական ծառայությունները: Նրանք կամավորական հիմունքներով ներգրավվել են կոնտակտավոր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու գործի մեջ:

Ուսանողներն, ընդ որում, ինքնուրույն են որոշել միանալ կամավորական նախաձեռնությանը՝ գիտակցելով պահի լրջությունը, իրենց մասնագիտական կարողությունների և հմտությունների կարևորությունը՝ թեկուզև ուսանողական մակարդակով:

Մեկուսացած ուսանողները պատմել են, որ նրանք մեկուսացած քաղաքացիներին ոչ միայն բուժօգնություն են ցուցաբերում, ոչ միայն նրանց խնամելով են զբաղվում, այլև ցանկացած գնով ջանում են բարձրացնել նրանց տրամադրությունը՝ նույնիսկ դրա համար հանդես գալով երաժշտական կատարումներով:

Լինելով բժշկության լայն գիտելիքների կրող՝ նրանք քաջ հասկանում են, որ առաջին հերթին պետք է հոգեկան առումով որոշակի նախատրամադրվածության հասցնել մեկուսացվածներին՝ ֆիզիկական դիմադրողականությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Նրանք բազմաֆունկցիոնալ գործունեությամբ, կարծես, յուրօրինակ մասնագիտության քննություն են բռնում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԵՊԲՀ ուսանողներն արտակարգ դրության պայմաններում իրականացնում են կամավորական աշխատանքներ
error: Content is protected !!