Եկա ծննդատնից տուն տանելու կնոջս և երեխայիս, իսկ նա առանց երեխայի դուրս եկավ

Կյանքն այնպես է դասավորվել, որ շատ կանայք, որոնք անկեղծորեն երեխա են ցանկանում, չեն կարողանում ունենալ, իսկ նրանք, ովքեր չեն կարող և արժանի չեն մայր կոչվելու, Աստծուց ստանում են այդ պարգևը։ Ինչպես է դա պատահում։ Ինչո՞ւ է այդքան անարդար։ Միասին փորձենք գտնել այս հարցի պատասխանը։

Ինչո՞ւ են կանայք թողնում իրենց երեխաներին։ Մի՞թե կա ավելի գեղեցիկ զգացմունք, քան մայրական սերն է։

Այս պատմությունը տեղի է ունեցել Կատյայի և Սերգեյի կյանքում։ Սերգեյն ու Կատյան ծանոթացել էին մայրաքաղաքի բիզնես կենտրոններից մեկում։

Տղամարդն ակտիվորեն իր բիզնեսով էր զբաղված, չէր մտածում ամուսնանալու և ընտանիք կազմելու մասին։ Կատյան էլ իր կարիերան էր անում։ Նրանք հանդիպեցին, սկսեցին շփվել, իսկ հետո աղջիկն առաջարկեց ընտանիք կազմել, տղան էլ դեմ չէր ընտանեկան կարգավիճակին։

Բայց այս առումով նրանց պատկերացումները լրիվ այլ էին։ Կատյան ուզում էր վայելել կյանքը, ճամփորդել, կյանք տեսնել։ Չէր ուզում ոչինչ անել, ո՛չ հավաքում էր, ո՛չ լվանում, ո՛չ ուտելիք պատրաստում։ Տան աշխատողներ էր կանչում, պատրաստի սնունդ էր գնում, իր վրա մեծ գումարներ էր ծախսում խանութներում ու գեղեցկության սրահներում։ Բնականաբար, ամուսնուն սա դուր չէր գալիս։ Սկսվեցին մշտական կռիվներն ու վեճերը, իսկ որոշ ժամանակ անց Կատյան իմացավ, որ հղի է։

Նա եկավ և հաղորդեց այդ մասին ամուսնուն։ Նա նաև ասաց, որ ուզում է ազատվել երեխայից և դա չի արել միայն, որովհետև ժամկետը թույլ չէր տալիս։ Դրանից հետո նրանց հարաբերությունները լրիվ սառեցին։ Նրանք հարևանների նման էին ապրում, սակայն Սերգեյը հույս ուներ, որ երեխայի ծնունդից հետո ամեն բան կկարգավորվի։

Սակայն նրան հիասթափություն էր սպասում։
Երբ նա եկավ նրանց տուն տանելու ծննդատնից, կինը մենակ դուրս եկավ, առանց երեխայի։

— Ո՞ւր է երեխան։

— Ես նրանից հրաժարվել եմ։

Նրանք սկսեցին կռվել։

Կատյան ինչ-որ սովորական բառեր ասաց և հեռացավ, Սերգեյը չէր էլ լսում նրան, հասկանում էր, որ կինն իրեն կորցրել է։

Դրանից հետո նրանք չէին շփվում և միասին չէին ապրում։

 

Սերգեյն ամուսնալուծվեց, իսկ երեխային ծննդատնից ինքը վերցրեց։ Բժշկական ողջ անձնակազմn ուրախությամբ էր հետևում այս ամենին. չէ՞ որ մեր օրերում նման հայրերին հազվադեպ կարելի է հանդիպել։

Նա միայնակ էր դաստիարակում որդուն, նրան մայրն էր օգնում։ Մի քանի տարի անց նա մի կնոջ հանդիպեց, ում սիրահարվեց։ Նա փոխարինեց երեխայի մորը, իսկ մի որոշ ժամանակ անց նրանք նաև աղջիկ ունեցան։

Կատյայի կյանքն այդպես էլ չդասավորվեց։ Նա երբեք չհետաքրքրվեց իր երեխայով։ Իսկ Սերգեյը նույնիսկ հիշել չի ուզում նրա մասին։ Այո՛, հասկանում է, ինքն էր իր համար նման կին ընտրել, բայց այլևս մտածել նրա մասին չի ցանկանում և վերջ։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եկա ծննդատնից տուն տանելու կնոջս և երեխայիս, իսկ նա առանց երեխայի դուրս եկավ
error: Content is protected !!