Եթե ուզում եք ձմերուկն էլ ավելի համեղ լինի, ապա կիրառեք այս պարզ հնարքը, որի մասին քչերը գիտեն

Ոչ ոք ամենայն հավանականությամբ չի վիճի այն փաստի հետ, որ ամռան ամենագլխավոր հատապտուղը՝ ձմերուկն է (այո-այո, այն հենց հատապտուղ է)։ Ամռան ոչ մի միջոցառում չես կարող պատկերացնել առանց սեղանին դրված ձմերուկի։ Սակայն շատերն են մոռացել կամ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է վերաբերվեն ձմերուկին։ Այսօր մենք կպատմենք, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել ձմերուկը։

Որպեսզի արագ սառեցնեք ձմերուկը ամռան շոգին  (չէ որ ամենահամեղ ձմերուկը լինում է սառը վիճակում, և գրեթե չկա տաք ձմերուկի սիրահար), մեզ անհրաժեշտ է ընդամենը․․․․շապիկ։ Այո, սովորական շապիկ։

Այսպիսով, սկզբից մոտենում ենք ծովին կամ ցանկացած այլ տեղ, որտեղ հոսացող ջուր կա, ձեր հանգստյան գոտու մոտակայքում։

Դրանից հետո պահում ենք ձմերուկը ջրի մեջ մի քանի վայրկյան և հանում այնտեղից, դնելով մի կողմ։ Շապիկը մտցնում ենք ջրի մեջ և քամում։ Այժմ այդ շապիկով փաթաթում ենք ձմերուկը բոլոր կողմերից և դնում ինչ-որ սառը տեղ։ Դա կարող է լինել նաև սովորական ծառերի ստվերը։

Դա շատ պարզ է թվում, սակայն ընդամենը մոտ 20-30 րոպեից ձմերուկը ամբողջովին պատրաստ է օգտագործման։ Այն հաճելի սառը կլինի և դուք կկարողանաք վայելել այդ անհավանական համը։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Оцените статью
Եթե ուզում եք ձմերուկն էլ ավելի համեղ լինի, ապա կիրառեք այս պարզ հնարքը, որի մասին քչերը գիտեն
Արցախցի Միշան hերթական hաղթանակը գրանցեց «ГОЛОС»-ում. տեuանյութ
error: Content is protected !!