«Ե՛կ, հավիտենական ուրախություն» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․

«Ե՛Կ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ» ԱՂՈԹՔՈՎ`
ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…

Ե՛կ, ճշմարիտ լույս, հավիտենական կյանք:
Ե՛կ, ծածուկ խորհուրդ, անճառելի գանձ: 
Ե՛կ, աննկարագրելի իրականություն:

Ե՛կ, Անձ, ում ոչ մի միտք չի կարող ըմբռնել:
Ե՛կ, անվերջ երջանկություն, անմայրամուտ լույս:

Ե՛կ, փրկվածների ճշմարիտ հույս:
Ե՛կ, ննջեցյալների վերազարթոնք, մեռյալների հարություն:
Ե՛կ, Ամենակարո՜ղ: Դու, որ միայն կամքիդ գործադրմամբ ամեն բան ստեղծում, վերստեղծում և փոխակերպում ես:

Ե՛կ, անտեսանելի, ամբողջովին անշոշափելի:
Ե՛կ, հավիտենական ուրախություն, իմ շունչ և իմ կյանք:

Ե՛կ, իմ թշվառ հոգու կատարյալ մխիթարիչ:
Ե՛կ, քաղցրություն իմ, իմ փառք, իմ անվերջ բերկրանք:

Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ եղար իմ համար անմարելի լույս, անմայրամուտ արեգակ, որովհետև չկա մի վայր, որ կարող է թաքցնել Քեզ. Քեզ, որ ամբողջ տիեզերքը լցնում ես Քո փառքով:

ԱՄԵՆ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ե՛կ, հավիտենական ուրախություն» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․
error: Content is protected !!