Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է. կանայք Դեմիրճյանի կյանքում

Դեմիրճյանին բնորոշելիս ծանոթներն ու մտերիմները հատկանշական են համարում նրա բծախնդրությունն ու զգուշավորությունը: Նա ամեն հարցի մոտենում էր բացառիկ հաշվարկված ու զգուշությամբ, ինչն էլ թյուր կարծիք է ստեղծել նրա անձի մասին. նրան երբեմն վախկոտ են համարել:

Դեմիրճյանի կյանքում կարևոր տեղ են ունեցել կանայք: Նրա ստեղծագործություններում առաջին հիշատակումը ոմն Հրանուշի մասին է, սակայն Դեմիրճյանի մեկնում Ժնև մի նոր կնոջ հետ ծանոթության առիթ է դարձել: Այստեղ նա ծանոթացել է ազգությամբ հրեա, բժշկուհի Վալենտինա Չեռկինսկայայի հետ, ում հետ ևս երկար հարաբերություններ հաստատել չի հաջողվում Վալենտինայի տեղափոխության անհնարինության պատճառով:

Հայաստանում Դեմիրճյանին սպասում էր իր կյանքի իրական սերը՝ Մարիամ Կանայանին, որի հետ ունենում է տասը երջանիկ տարիների ընտանեկան կյանք ու երկու զավակ: Մարիամի անժամանակ մահը մեծ ցնցում էր գրողի համար:

Դեմիրճյանի կյանքում շրջադարձային է լինում մեկ այլ Մարիայի հետ հանդիպումը, ով սակայն ամուսնացած ու զավակ ունեցող կին էր: Բայց, ինչպես Դեմիրճյանն է ասում, այդ աստվածատուր սիրուն նա ի վերջո հասնում է՝ Չարենցի օգնությամբ փախցնելով Մարիային:

Այսպիսով, սակայն, չի ավարտվել Դեմիրճյանի կյանքում կանանց ունեցած ազդեցությունն ու դերը: Դեմիրճյանի կյանքում շատ են հանդիպում իրեն անչափ սիրող ու գնահատող կանայք, որոնց մեջ առանձնահատուկ էր Գոհար Ավետիսյանի դերը, ով էլ Դեմրիճյանի երրորդ որդու մայրն է դառնում: Հենց Վիգենն է շարունակել Դեմիրճյանի գրական ժառանգական գիծը:

Оцените статью
Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է. կանայք Դեմիրճյանի կյանքում
Թթխմորով բուլկիներ «Կարապի» տեսքով
error: Content is protected !!