Թատերական դերասան դառնալու համար տարիներ շարունակ կրթություն ստանալուց հետո Դավիթն այժմ չի զբաղվում թատրոնով առհասարակ: Նա ներկայումս ընդգրկված է եթեր հեռարձակվող հեռուստասերիալների մեջ, որին զուգահեռ զբաղվում է նաև բիզնեսով:
Դավիթն անկեղծորեն պատմել է, որ այժմ աշխատում է մի պիեսի վրա, որը նպատակ ունի որպես բեմադրիչ թատրոնի բեմից ներկայացնել հանդիսատեսի դատին, սակայն դեռ չի հստակեցրել, թե այն երբ պատրաստ կլինի:
Դավիթը խոսել է նաև ներկայումս իր կերպավորած հերոսի՝ Արամի մասին, ով ընդհանրական շատ գծեր ունի Դավիթի հետ, ուստի հոգեհարազատ է դերասանին:
Դավիթը գտնում է, որ դերասանը հանրությանը պետք է ներկայանա միայն այն դեպքում, երբ ունենում է որոշակի ասելիք: Եթե ասելիք չի լինում, ապա նա անիմաստ է համարում դերասանի երևալու փաստը, նույնիսկ եթե դա իր մասին հիշեցնելու համար է արվում:
Դավիթին մտահոգում է ներկայիս թատերական աշխարհի վիճակը, բայց նա հուսով է, որ ապագայում այս ոլորտը ևս կկարգավորվի: