Դերասան-ամուսիններ Իշխան Ղարիբյանի եւ Թեհմինե Խաչատրյանի որդին երեկ դարձել է 1 տարեկան

Դերասան-ամուսիններ Իշխան Ղարիբյանի եւ Թեհմինե Խաչատրյանի որդին երեկ դարձել է 1 տարեկան: Վահեի առաջին տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ ատամհատիկի արարողությունը: Արարողությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Փոքրիկ Վահեն ողջ օրվա ընթացքում ուրախացել եւ պարել է հյուրերի հետ: «Անգամ հյուր էր գնում ու իր ներկայությամբ ուրախացնում սրահում գտնվող օտար մարդկանց»,-պատմել է դերասանուհին եւ ավելացրել, որ խնջույքին հրավիրել էին իրենց ընկերներին ու հարազատներին, որոնց հետ սպասվածից ավելի լավ ժամանակ են անցկացրել:

Տարեդարձից օրեր առաջ Վահեն ծակել է իր առաջին ատամիկը, եւ առիթն օգտագործելով` ծնողները համատեղել են արարողությունները.«Մենք կատակում ենք` ասելով, որ շատ է մտածում ծնողների մասին, դրա համար այնպես արեց: Դեռ մեկ ատամիկ ունի: Կարծում եմ` ատամհատիկի արարողությունը ավելի շատ ավանդույթ է, եւ այնքան էլ չեմ հավատում դրան, բայց ինչպես ասում են` երբեք մի ասա` երբեք»:

Թե երկու տարբերակներից` զինվորական եւ նկարիչ, Վահեն ապագայում որը կընտրի, ծնողները դժվարանում են նշել.«Ինչ մասնագիտություն էլ ընտրի, կարծում եմ` պիտի կատարյալ լինի այդ ոլորտում։ Մենք էլ կանենք ամեն հնարավորը` նրան աջակցելու եւ ոգեւորելու համար»։

Իսկ տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին խոսելիս դերասանուհին ասել է.«Երազում եմ, որ Վահեն միայն առողջ լինի: Նրա գլխավորությամբ մեր հայ մանուկները թող լինեն առողջ եւ նրանց մեծ եւ փայլուն մանկական աչուկները միշտ փայլեն ուրախությունից ու երջանկությունից»:

Աղբյուր՝ bravo.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դերասան-ամուսիններ Իշխան Ղարիբյանի եւ Թեհմինե Խաչատրյանի որդին երեկ դարձել է 1 տարեկան
error: Content is protected !!