Դերասանուհի Էմմա Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը. Ժամերն եմ հաշվում, թե երբ է ավարտվելու օրը

Էմմա Մանուկյանն ինքնատիպ ոճ ունեցող դերասանուհիներից է, ով կինոյում ու թատրոնում հանդես է գալիս յուրօրինակ ու տարբերվող կերպարներով:

Էմման մենասերներից է. սիրում է ժամանակը դստեր ու ընտանիքի հետ անցկացնել: Խուսափում է աղմկոտ միջավայրերից, իսկ իր գործունեությամբ մշտապես ձգտում է կատարելության:

Դերասանուհու ծննդյան երեսունմեկամյակը ևս մարդաշատ ու աղմկոտ միջավայրում չի եղել. աշխատանքային օրվա ավարտից հետո պարզապես մտերիմների հոտ հավաքվել են մի ջերմ վայրում: Էմման խոստովանել է, որ մանկության տարիներին շատ է սիրել հարազատների շրջապատում ուրախ ու աղմկոտ միջավայրում նշել իր տարեդարձը, սակայն հարազատների բացակայության պատճառով նա նույնիսկ սկսել է չսիրել սեփական տարեդարձը:

Իր նախասիրությունների շարքում դերասանուհին առանձնացնում է հաճախ մենության ձգտելը, ընթերցելը, ֆիլմ դիտելը:

Էմման խոստովանում է, որ իրեն ամենից շատ ցավ է պատճառում, երբ իր սիրելի մասնագիտությանը կոլեգաներից ոմանք անլուրջ ու մակերեսային վերաբերմունք են ցուցաբերում: Նա դրանից նույնիսկ վիրավորվում է:

Իր մասին խոսելիս Էմման նշում է, որ հաճախակի է ունենում տրամադրության կտրուկ տատանումներ, և այդ առումով ինքն իրեն նմանեցնում է հորը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դերասանուհի Էմմա Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը. Ժամերն եմ հաշվում, թե երբ է ավարտվելու օրը
error: Content is protected !!