Դեկտեմբերի 19-ը Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է. հայտնի և անհայտ հանճարեղ գրողը

Ակնարկներով գրական դաշտ մուտք գործած Հրանտ Մաթևոսյանը շատ շուտ դարձավ աշխատազուրկ:

Նրա ստեղծագործությունները գյուղական կյանքի պարզության, մարդկանց մաքրության մասին էին, որոնք գրված են պարզ ու մաքուր հայերենով՝ հանճարեղորեն փառահեղ: Բայց քանի որ դրանք ժամանակի արնահոսող վերքերի մասին էին և ենթարկվում էին ժամանակի խիստ գրաքննությանը:

Ժամանակակից մտավորականության միջնորդությամբ նա գնաց Մոսկվա՝ սցենաչրական դասընթացների մասնակցելու: Երկամյա մոսկովյան կինոսցենարական դասընթացների արգասիքը եղավ «Մենք ենք, մեր սարերը»:

Ֆիլմի նկարահանմանը ոչ միայն ռեժիսոր Հենրիկ Մալյանը հնարավոր ամեն ինչ անում էր Հրանտին նկարահանման հրապարակում պահելու, նրա կարծիքը հաշվի առնելու համար, այլև ֆիլմի մեջ էր ընդգրկել Մաթևոսյանի ընտանիքի անդամներին: Նրա կինը, տղան և աղջիկը մարմնավորում էին ոստիկանական տեսուչի ընտանիքի անդամներին:

Սրան հաջորդեցին այլ գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր՝ ստեղծված Մաթևոսյանի սցենարով: Նա այնպիսի կայուն դիրք գրավեց թե՛ գրականության, թե՛ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, որ շուտով ստեղծվեց մի նոր գաղափար՝  մաթևոսյանական ոճի գաղափարը, որը հետագայում և մինչ հիմա իր կայուն ազդեցությունն է ունեցել և ունի հայոց մշակութային դաշտում:

 

Մաթևոսյանի բերած թեմատիկան արդի էր իր ժամանակաշրջանի համար, այն նկարագրում էր իր ժամանակի պատկերը, մարդկային հոգեբանությունը, դարի առջև ծառացած խնդիրները, բարձրացնում էքզիստենցիալ հարցեր, որոնք կարող են օգնել մարդուն հասկանալ, ճանաչել ինքն իրեն, ավելի լավ հասկանալ այլոց:

Մաթևոսյանի ժառանգությունը դեռևս չի կորցրել գրական դաշտում իր ազդեցությունը, պահպանել է թեմատիկ արդիականությունը, գեղարվեստական նագերազանցելի բացառիկությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դեկտեմբերի 19-ը Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է. հայտնի և անհայտ հանճարեղ գրողը
error: Content is protected !!