Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կարապետյանի կապի և իրենց որդու հետ չշփվելու պատճառի մասին

Դավիթ Թուջարյանն այն հայտնիներից է, ով հաճախակի ծանր անձնական խնդիրների պատճառով պարբերաբար անհետանում է հորիզոնից, հետո հայտնվում:

Դավիթը խուսափում է հարցազրույցներ տալ, քանի դեռ ինչ-որ կարևոր գործ չի արել իր երաժշտական կարիերայում:

Դավիթը խոստովանում է, որ իր գործունեությամբ առավել շատ գումար աշխատելու վրա է շեշտը դնում, քան որակի, որովհետև որակյալ աշխատանքն առանձնապես չի գնահատվում:

Երգիչը պատմում է, որ մեծ ցավ է ապրում հարազատների կորստից, իսկ մոր կորուստը նրա համար ոչ միայն ցավալի, այլև դեպրեսիվ իրավիճակների պատճառ է դարձել ժամանակին:

Դավիթը խոստովանում է, որ եղել են ժամանակներ, երբ ինքն իրեն վատ է պահել և գիտակցում է դա, բայց նա անկեղծ է և չի փորձում ավելի լավը ներկայանալ, քան կա, սակայն ձգտում է դառնալ ավելի լավը:

Դավիթը նշում է, որ ցանկանում է հստակեցնել այն հանգամանքը, որ ինքը Լիլիթ Կարապետյանի հետ ժամանակավոր կապ է ունեցել, ունի որդի, որին շատ է սիրում, սիրով կշփվի նրա հետ, եթե արգելք չդրվի իրենց շփման առնչությամբ: Ներկայումս Դավիթն ամուսնացած է Սվետայի հետ ու նրանք մեծացնում են իրենց երկու բալիկներին:

Ստորև բերված տեսնյութում Դավիթը խոսում է նաև այլ հարցերի շուրջ՝ անդրադառնալով աղանդավորական կազմակերպություններում իր ընդգրկված լինելու և այլ հարցերի:

Оцените статью
Դավիթ Թուջարյանը՝ առաջին անգամ իր և Լիլիթ Կարապետյանի կապի և իրենց որդու հետ չշփվելու պատճառի մասին
Ահա, ինչպես հեշտությամբ մաքրել գորգը դժվարությամբ անցնող հետքերից. Գլխավոր բաղադրիչներն են սոդան և քացախը
error: Content is protected !!