Գյումրիում մահացած Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին

Անահիտ Իսկանդարյանը դատական հայց է ներկայացրել Սերժ Սարգսյանի դեմ: Պատճառը տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի կոծկումն է Սերժ Սարգսյանի կողմից:

Տիկինն իր բացատրությունն ունի տարիների վաղեմության ողբերգության մասին՝ միևնույն ժամանակ փաստելով, որ շատ հանգամանքներ դեռևս ծածկված են անհայտության թանձր մշուշով, ինչի բացահայտմանն էլ ձգտում է կինը:

Նա նամակ է հղել Ն. Փաշինյանին, որտեղ պատմում է իր որդու մահվան հանգամանքները և պահանջում դատավարության արդար ընթացք: Որդին՝ Վարդան Ղուկասյանի ապագա փեսան մահացել էր ամուսնության նախօրեին:

Հանցագործության համար ձերբակալված ու իր պատիժը կրող անձը 2018 թվականի մարտին ներման է արժանացել Ս. Սարգսյանի կողմից, ինչն էլ խիստ կասկածելի և միևնույն ժամանակ վրդովեցուցիչ է տղայի մոր համար:

Մայրը չի հանգստանա, մինչև վերջնականորեն չստանա ողբերգության իրական պատճառի մասին տեղեկություն, քանզի նրա համար մինչ հիմա էլ անհասկանալի է, թե ինչու որդուն կապեցին հանցավոր խմբերի հետ ու զրկեցին կյանքից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գյումրիում մահացած Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
error: Content is protected !!