Գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր ունեն ոչ այնքան գեղեցիկ ամուսին, ավելի երջանիկ են․ Ահա, թե ինչու

FHM-ը հայտնում է լավ նորություն բոլոր ոչ այնքան գեղեցիկ տղամարդկանց համար։ Հետազոտությունների համաձայն՝ կանանց մեծ մասը իրենց զգում է երջանիկ, երբ իրենց ամուսինը այդքան էլ գրավիչ չէ՝ քան իրենք։


Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հետազոտել են 223 նորապսակ զույգերի՝ 20-ից մինչև 29 տարեկան, որպեսզի գնահատեն արտաքին տեսքի ազդեցությունը երջանկության վրա։

Սկզբից զույգերին տվել են տարբեր հարցեր դիետաների մասին և կազմվածքի պահպանման մասին։ Այնուհետև հարցմանը մասնակցողներին լուսանկարել են, և խնդրել գնահատել միմյանց գեղեցկությունը բացառապես դիմագծերով։

Պարզվել է, որ գեղեցիկ տղամարդկանց կանայք միշտ փորձում են նիհարել, որպեսզի դառնան հմայիչ, որը իրենց խոսքով դարձնում է նրանց անինքնավստահ և անգոհունակ։ Նրանք համաձայնվել են այսպիսի հաստատումներին՝  «Ես զգում եմ մեղավորություն ամեն ուտելուց հետո»«Ես նախընտրում եմ դատարկ ստամոքոսով անցկանցել ողջ օրը» և «Ինձ հանգիստ չի տալիս ավելորդ քաշի մասին մտածելը»։

Մյուս կողմից, կանայք ում տղամարդիկ այդքան էլ գեղեցիկ չեն, չունեն այդպիսի խնդիրներ և մտածմունքներ ավելորդ քաշի հետ կապված, որի պատճառով էլ նրանց հարաբերությունները ավելի լավ են և նրանք երջանիկ են։

Հետազոտությունների ղեկավար՝ Տանյա Ռեյնոլդսը ասում է․

Ստցաված արդյունքերը ցույց են տալիս, որ տղամարդու գեղեցիկ արտաքին տեսքը կարող է բացասական անրադառնալ կնոջ վրա, հատկապես եթե նա այդքան էլ հմայիչ չէ։

Եթե ձեզ թվում է, որ ձեր երկրորդ կեսը տուժում է ձեր գեղեցկությունից, ապա Ռեյնոլդսը խորհուրդ է տալիս։

Որպեսզի օգնեք այդպիսի կանանց, ամուսինները պետք է նրանց աջակցեն, միշտ նրանց ասեն․ «Դու գեղեցիկ ես։ Ես քեզ սիրում եմ ցանկացած կազմվածքով և ցանկացած քաշով»։

Կամ էլ պետք է թվարկել նրանց արժանիքները, որոնք կապված չեն արտաքին տեսքի հետ։ «Ես շատ եմ գնահատում քեզ, որովհետև դու բարի ես, խելացի,․․․».

Оцените статью
Գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր ունեն ոչ այնքան գեղեցիկ ամուսին, ավելի երջանիկ են․ Ահա, թե ինչու
Շառլ Ազնավուրի հիշատակը էս կերպով տապալելը ինձ համար ոչ մի սահմանադրական արդարացում չունի. երիտասարդ հանրապետկանը հրաժարվեց ՀՀԿ-ից
error: Content is protected !!