Գիտնականները բացահայտել են, թե կատուներն ինչու են հաճախ կոխոտում մեզ իրենց թաթիկներով և ինչ են ուզում ասել դրանով

Կատուները զարմանալի արարածներ են: Հավանաբար յուրաքանչյուրը, ով գոնե մի փոքր հետաքրքրվել է կատուներով, նկատել է, որ այս կենդանիները ժամանակ առ ժամանակ սիրում են դիմացի թաթերով այնպիսի շարժումներ անել, կարծես անտեսանելի խմոր են հունցում:  Սակայն ոչ ոք չի իմանում, թե ինչու են նրանք այդպես անում:

Մենք որոշեցինք պարզել, թե ինչն է նրանց ստիպում կատարել նման շարժումներ և գտանք հետաքրքիր ինֆորմացիա, որով շտապում ենք կիսվել ձեզ հետ:

Պարզվում է՝ գոյություն ունի մի քանի վարկած այս երևույթի հետ կապված: Սակայն, որին էլ որ հակված լինեն մասնագետները, նրանք համաձայն են գլխավորի հետ: Այն է, եթե կատուն դիպչում է ձեզ դիմացի թաթերով, նշանակում, որ նա  ձեզ սիրում է:

Ըստ առաջին վարկածի սա բնածին բնազդ է: Երբ կատվին կերակրում է մայրը կաթով, ձագուկները դիմացի թաթիկներով մերսում են մոր կուրծքը՝ խթանելով կաթի հոսքին: Եվ մինչև անգամ երբ կատուները մեծանում են, ենթագիտակցորեն շարժում են  ձեռքերը՝ այդկերպ ընկղմվելով երջանիկ ու անհոգ մանկության գիրկը:

Համաձայն երկրորդ վարկածի՝ կատուների և շների ճանկերի տակ գտնվում են գեղձեր, որոնք արտադրում են ֆերոմոնի յուրահատուկ տեսակ:  Այս ձևով նրանք արտահայտում են իրենց սերն ու կապվածությունը նրանց նկատմամբ, ում   տրորում են թաթերով:

Այնպես որ, եթե ձեր սիրելի կենդանին ձեզ ցավ է պատճառում իր ինքնատիպ մերսումով, իմացեք, որ նա չարությունից դրդված չի անում դա: Այդկերպ նա արտահայտում է ձեր հանդեպ ունեցած իր նուրբ զգացմունքները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Գիտնականները բացահայտել են, թե կատուներն ինչու են հաճախ կոխոտում մեզ իրենց թաթիկներով և ինչ են ուզում ասել դրանով
Ինձ սիրողներ կան և Ձեր սերը ինձ պետք չի․ Մարությանը՝ Խաժակյանին
error: Content is protected !!