Բույսեր, որոնք արժե ունենալ ննջասենյակում. ահա թե ինչու

Բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդիկ խորհուրդ են տալիս խուսափել ննջասենյակում բույսեր պահելուց: Պատճառը նրանց՝ գիշերը թթվածին կլանելու հատկությունն է: Սակայն պարզվում է՝ կան բույսեր, որոնք այնուամենայնիվ գիշերն էլ են թթվածին արտադրում առանց արևի լույսի ազդեցության: Ահա դրանցից մի քանիսը:

Պալմա

Սա հյուրասենյակներին, ընդարձակ ընդունարաններին հարմար բույս է, յուրօրինակ է նրանով, որ կարողանում էխոնավեցնել սենյակի օդը, ինչպես նաև կլանել օդում եղած վնասարակար բակտերիաները:

Ֆիկուս

Հնարավոր է լսել եք առասպելներ այն մասին, թե մեռած հարազատների հոգիներն ապրում են ֆիկուսի տերևներում, իսկ իրականում այս բույսերի տերևները կարող են մեծ քանակությամբ թթվածին առաջացնել, բուժել փորկապությունը, շաքարախտը, ասթման:

Ալոե Վերա

Սա բուսական թագավորության արքան է, մի շարք բուժիչ հատկությունների հետ մեկտեղ նաև գիշերը հրաշալի թթվածնի արտադրող է:

Օրխիդեա

Այս բույսը բացի իր էսթետիկ, դեկորատիվ հրաշալի տեսքը, ունի նաև գիշերը թթվածին արտադրելու կարևոր հատկություն, ինչի շնորհիվ է կրկնապատկվում է նրա կարևորությունը:

Ռեհան

Այս բույսի տերևներն օժտված են հետաքրքիր բույրով, որը նվազեցնում է նյարդային լարվածությունը և հանգստացնում է օրգանիզմը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բույսեր, որոնք արժե ունենալ ննջասենյակում. ահա թե ինչու
error: Content is protected !!