Այսօր Աժ-ում ցնցող ելույթ է ունեցել Սասուն Միքայելյանը: Նա անդրադարձել է վերջին շրջանի լարված իրադարձություններին, հայտնի վիրավորական արտահայտություններին, որոնք ուղղվեցին Նիկոլ Փաշինյանի հասեցին:
Ս. Միքայելյանն ասաց, որ ինքն անձամբ ոչ մի ղեկավարի հասցեին ոչ մի նմանօրինակ արտահայտություն թույլ չի տվել՝ անկախ որևիցե հանգամանքից, քանի որ հարգում է պետության տվյալ ինստիտուտը:
Ս. Միքայելյանը ելույթի ժամանակ հիշեց, թե ինչ զգացողություններ է ունեցել, երբ ԱԺ «բեմի» վրա տեսել է Կարեն Սերոբիչի արյունը: Նա ինքն իրենդ խոստացել է, որ այդ ամենը պիտի բացահայտվի և բացառվի նման դեպքերը:
Պատգամավորը նշեց, որ ճիշտը խաղաղությամբ հեռանալն է, մինչդեռ դեռ պայքարում են ժողովրդական կամքի դեմ:
Ս. Միքայելյանը վստահեցրեց, որ անձամբ պահանջատեր է լինելու դեպքերի բացահայտման համար:
Ս. Միքայելյանը Հ. Թովմասյանին բնորոշում է որպես պարկեշտ մարդ, որն ընկել է որոշ մարդկանց ցանցը և չի կարողանում դուրս գալ այնտեղից: