Բաց մի թողեք երեխա ունենալու լավագույն տարիքը, որոնք գիտնականները համարում են ամենաճիշտ ժամանակը

Մայրանալու բերկրանքը լի է անասելի երջանկությամբ ու բազում անքուն գիշերներով: Սակայն հաճախ դժվար է լինում որոշել, թե երբ է երեխա ունենալու ճիշտ ժամանակը: Առաջնածին մայրերի միջին տարիքը գնալով աճում է. նոր հետազոտությունները փաստում են, որ անկախ ռիսկային լինելուց, 35-ից հետո հղիությունը ունի մի շարք դրական կողմեր, որոնցից մեկը կյանքի տևողության երկարումն է:

Ներկայում շատ կանայք շտապողականություն չեն ցուցաբերում այս հարցում, քանի որ ավելի կայացած են անձնական և գործնական հարաբերությունների մեջ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ 35 տարեկանից հետո ծննդաբերությունը նպաստում է մոր ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը:

Ինչո՞վ են նրանք պայմանավորում այդ հանգամանքը

Դաշտանադադար ունեցող 830 կանանց մոտ նրանք գնահատել են վիզուալ ընկալումը, պլանավորումը, լսողական հիշողությունը և ուշադրության կենտրոնացումը: Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, ովքեր իրենց առաջին երեխային ունեցել են 24 տարեկանից հետո, ուղեղի արագ ընկալման փորձությունների ժամանակ առավել լավ արդյունքների են հասել, քան այն կանայք, ովքեր երեխա ունեցել են 15- 24 տարեկանում: Իսկ այն կանայք, ովքեր իրենց վերջին երեխային ունեցել են 35 տարեկանից հետո լսողական հիշողության մեջ առավել բարձր ընկալողունակություն են ցուցաբերել:

Ի՞նչն է նրանց առավել զարգացած դարձրել ինտելեկտուալ մակարդակում

Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ էստրոգեն և պրոգեստերոն հորմեններին, որոնց աճը կտրուկ ավելանում է հղիության ժամանակ: Ապացուցվել է, որ այս ամենը դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի քիմիական ռեակցիաների վրա և էլ ավելի դրական ազդեցություն է ունենում, եթե վերջին ծննդաբերությունը 35 տարեկանից հետո է լինում:

Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ` հղիության պլանավորման համար, որպեսզի ձեր հղիությունը և ծննդաբերություն առավել հեշտ անցնեն: Պետք է ընդունել բժշկի նշանակած վիտամինները: Վերջիններից է ֆոլային թթուն, որը կնպաստի ձեր երեխայի ճիշտ զարգացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Բաց մի թողեք երեխա ունենալու լավագույն տարիքը, որոնք գիտնականները համարում են ամենաճիշտ ժամանակը
Թեստ․ Ընտրեք աչքը և Ձեր մասին իմացեք նոր բաներ
error: Content is protected !!