Բարի եղեք միմյանց հանդեպ․ Նույնիսկ փոքր ժեստը կարող է փոխել կյանքը

Թոմն ու Փոլը հրշեջ փրկարարներ են, ովքեր իրենց աշխատանքով են ապրում: Մի օր նրանք ստիպված եղան 12 ժամ շարունակ հրդեհ մարել: Ծանր աշխատանքից հետո նրանք մտան սրճարան և խնդրեցին իրենց համար պատրաստել ամենաթունդ սուրճը:

Այդ օրը Լիզ Վուդվորդ անունով մատուցողուհու հերթափոխն էր: Աղջիկը պատահաբար լսեց հրշեջների խոսակցությունը և իմանալով նրանց կատարած աշխատանքի մասին՝ որոշեց նրանց անակնկալ մատուցել: Երբ Թիմն ու Փոլը խնդրեցին հաշիվը, իրենց հաճելիորեն զարմացրեցին: Հաշվի փոխարեն՝ կտրոնի վրա հետևյալն էր գրված

Շնորհակալ եմ: Ձեր այսօրվա նախաճաշն ինձ վրա է, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք անում եք, ծառայության և նրա համար, որ դուք վազում եք այնտեղ, որտեղից բոլորը փախչում են: Կարևոր չէ, թե ինչի հաշվին դուք այդպիսին, դուք անվախ, խիզախ և ուժեղ եք…

Շնորհակալ եմ, որ դուք ամեն օր վճռական և համարձակ եք: Դուք ուրիշներ համար օրինակ կարող եք ծառայել: Հանգստացեք: Լիզ:

Թիմն ու Փոլը հուզվեցին, շնորհակալություն հայտնեցին աղջկան նման ջերմ ժեստի համար:

Ավելի ուշ ընկերներն իրենց ֆեյսբուքյան էջերում պատմեցին իրենց հետ տեղի ունեցածի մասին և խնդրեցին բոլորին, շատ թեյավճար թողնել Լիզին, եթե հայտնվեն այդ սրճարանում

Սակայն պատմությունն այդքանով չավարտվեց: Հրշեջներն իմացան, որ Լիզի հայրը հաշմանդամ է, և աղջիկն արդեն երկար ժամանակ է, ինչ գումար է հավաքում բարեգործական ֆոնդում, որպիսի հոր համար տեղաշարժման հատուկ մեքենա գնի: Թիմը կոչ արեց բոլորին օգնել աղջկան, գրելով.

-Աղջիկը, ով ինձ անվճար կերակրել է, իսկապես օգնության կարիք ունի… Անհավանական բան տեղի ունեցավ. մի քանի օրում մեքենայի համար անհրաժեշտ 17 000 դոլարի փոխարեն հավաքվեց 70 000 դոլար:

-Ես ընդամենը վճարեցի նրանց նախաճաշի համար և ժպիտից ավել բան չէի ակնկալում, — պատմել է աղջիկը, -երևի մենք ուղղակի պիտի բարի լինենք միմյանց հանդեպ: Նույնիսկ փոքր ժեստը կարող է փոխել կյանքը։

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բարի եղեք միմյանց հանդեպ․ Նույնիսկ փոքր ժեստը կարող է փոխել կյանքը
error: Content is protected !!