Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Համաշխարհային քաղաքական և այլատեսակ բոլոր գործընթացները կաթվածահար արած կորոնավիրուսն այնուամենայնիվ չկարողացավ խաթարել արցախյան ընտրությունները: Դեռևս ընտրությունների առաջին փուլի ժամանակ հնչեցին դրանք հետաձգելու բազմաթիվ կոչեր, սակայն դրանք կայացան, ընդ որում, բավականին բարձր մասնակցության ցուցանիշով:

Բայց առաջին փուլը վերջնական արդյունք չտվեց, ուստի տասչորս անց տեղի ունեցավ երկրորդ փուլը, որի նախօրեին, ինչպես և սպասելի էր, կրկին տարատեսակ կոչեր հնչեցին, որոնք հորդորում էին դարձյալ չեղարկել, հետաձգել գործընթացը: Նույնիսկ թեկնածուներից մեկը կոչով էր հանդես եկել՝ հորդորելով բնակչությանը չմասնակցել գործընթացին:

Չնայած այս ամենին, ընտրությունները տեղի ունեցան օրինական ճանապարհով և ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Ճիշտ է՝ առաջին փուլի համեմատ մասնակցության ցուցանիշն ավելի ցածր էր, բայց բավարար էր ընտրության ելքը վերջնականապես որոշելու համար:

ՀՀ նախագահը երեկոյան հեռախոսով շնորհավորել է նորընտիր նախագահին՝ փաստելով, որ տեղի ունեցածն Արցախի կայացած երկիր լինելու ևս մեկ փառահեղ օրինակ էր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին
error: Content is protected !!