Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժվել կարելի է միայն այս թերթիկի առկայության դեպքում, ի՞նչ անել, եթե տանը չկա տպիչ սարք

Այսօր որոշում է ընդունվել վաղ առավոտից ավելի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը՝ վիրուսի տարածումը սահմանափակելու համար: Ոստիկանությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, իսկ Տ. Ավինյանի խորհրդականը ներկայացրել է այն պայմանները, որոնց պետք է այսուհետ մինչ արտակարգ իրավիճակի չեղարկումը պահպանեն քաղաքացիները:

Ներկայացվել է արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժը թույլ տալու հատուկ թերթիկ, որը պետք է ունենան բոլոր քաղաքացիները տնից դուրս գալուց առաջ: Այս թերթիկի առկայությունը պարտադիր է և այն ստուգվելու է ոստիկանության կողմից:

Ներկայացնում ենք թերթիկի ձևանմուշը, որը խորհուրդ է տրվում տպել և ունենալ մոտը, ամեն անգամ տնից դուրս գալուց լրացնել անհրաժեշտ կետերը, նոր միայն տնից դուրս գալ: Եթե տանը չկա տպիչ սարք, հոգ չէ: Կարելի է պարզապես թղթի վրա գծել տվյալ թերթիկի գծանմուշը և լրացնել ըստ թերթիկի հերթականության:

Բացի սույն թերթիկը, պարտադիր է ունենալ նաև անձնագիր կամ անձը հաստատող այդի քարտ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժվել կարելի է միայն այս թերթիկի առկայության դեպքում, ի՞նչ անել, եթե տանը չկա տպիչ սարք
error: Content is protected !!