Արսեն Գրիգորյանն իրեն չգնահատված ու անտեսված է զգում. նա խոսում է երկրից հեռանալու և կնոջ ազդեցության մասին

Արսեն Գրիգորյանը խոսել է իր ներկայիս հոգեվիճակի, ներքին զգացողությունների, գնահատված կամ չգնահատված լինելու և իր հետ կապված այլ իրողությունների մասին: Նա կարծում է, որ գնահատված կամ չգնահատված լինելը հարաբերական հասկացություն է: Ըստ արտիստի գնահատված կարելի է զգալ ներկա կամ անցյալ իշխանությունների կողմից, սակայն վստահ է, որ ինքը մարդկանց, հասարակության կողմից գնահատված է, ինչը շատ ավելի կարևոր է:

Նա ասում է, որ ջանում է իր երկրպագուների, հանդիսատեսի համար: Նա իր ունեցած ամենամեծ վաստակը համարում է մարդ լինելը և մարդկանց կողմից սիրված լինենլը:

Արսեն Գրիգորյանը ասում է, որ շատ է փոխվում օրերի ընթացքում: Եթե նա նախկինում կտրականապես ասում էր, որ որևէ կոչում ստանալու դեպքում չի ընդունելու, ապա հիմա ժամանակը նրան փոխել է, եթե գնահատանքի որևէ կոչման արժանանա, ապա արդեն կընդունի:

Ա. Գրիգորյանը գտնում է, որ նրան միայն խանգարել է իր ստեղծող, ստեղծագործ տեսակը: Մնացած ամեն ինչը նա իր կյանքում ճիշտ է համարում: Նա գոհ է իր ստեղծածից, թեև գիտի, որ դրանք հասարակական լայն շրջանակների, մեծ կորպորացիոն միջոցառումների համար չեն:

Երգչի անկեղծ անձնական խոստովանությունների, սիրելի տիկնոջ հետ ունեցած փոխհարաբերությունների, նրա ցուցաբերած հոգաբանական աջակցությունների և այլազան հետաքրքրաշարժ իրողությունների մասին առավել հանգամանալից՝ ստորև կցված նյութում:

Оцените статью
Արսեն Գրիգորյանն իրեն չգնահատված ու անտեսված է զգում. նա խոսում է երկրից հեռանալու և կնոջ ազդեցության մասին
Մանկական Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը Լեհաստանում է. ինչպե՞ս են ընթանում փորձերը
error: Content is protected !!