Արարքներ, որոնք չպետք է ներվեն տղամարդուն

Միայն դավաճանությունը չէ, որ ներման ենթակա չէ: Կան արարքներ, որոնք հարաբերությունների ժամանակ թույլ են տալիս տղամարդիկ, որոնց վրա կինը չպետք է աչքերը փակի:

Երբ նա թիկունքիդ ետևում արթնանում է ուրիշ աղջիկների կողքին, սակայն ժխտում է այդ ամենը, երբ դուք բացահայտում եք նրա սուտը:

.Երբ նա հարգանք չի ցուցաբերում քո մասնագիտության, աշխատանքի և հետաքրքրությունների հանդեպ:

.Երբ քեզ է մեղադրում սեփական անհաջողությունների համար: Այս ամենը խոսում է նրա չկայացած լինելու մասին:

.Երբ նա անհարգալից է վերաբերվում քո ընկերներին և հարազատներին: Նման լարվածությունը մշտական բնույթ է կրելու հարաբերությունների ընթացքում:

.Երբ նա ուրիշներին ցույց է տալիս քո կամ մեկ այլ կնոջ մերկ լուսանկարները: Նման տղամարդը նախ իրենց չի հարգում և հետո միայն ձեզ և ձեր հարաբերությունները:

.Երբ նա քեզ ստիպում է անել այն, ինչը քեզ դուր չի գալիս:

.Երբ նա օգտագործում է քեզ: Հարաբերությունների ժամանակ պատասխանատվություն կրում են երկուսն էլ: Դուք նրա փոխարեն չպետք է ոչինչ անեք:

.Եթե նա ֆիզիկական բռնության է ենթարկում ձեզ:

.Երբ նա չարաշահում է ալկոհոլը կամ այլ նմանատիպ միջոցներ:

.Երբ նա ստում է քեզ նույնիսկ մանրուքներում:

Երբ նա քեզ ստորացնում է ուրիշների ներկայությամբ:

.Երբ համեմատում է քեզ նախկին ընկերուհիների հետ: Կարևոր չէ, թե նրանք քանիսն են եղել, քանի որ նման պահվածքը յուրաքանչյուրի համար անտանելի է:

.Երբ նա անտեսում է ձեր խնդիրները և չի հետաքրքրվում դրանց լուծմամբ:

.Երբ դուք նրա համար առաջին պլանում չեք:

.Երբ նա շարունակ հիշեցնում է ձեզ ձեր անցյալը և ձեր անկեղծությունը օգտագործում է ձեր դեմ:

.Երբ նա չի աջակցում ձեզ: Նա չպետք է թողնի, որ դուք ձեզ վատ զգաք, այլ պետք է հենարան լինի ձեզ համար:

Երբ նա ցույց չի տալիս, թե որքան է սիրում ու գնահատում ձեզ:

Եթե տղամարդը նման պահվածք է ցուցաբերում ձեր նկատմամբ, ապա դուք ավելի լավ կանեք մոռանաք նրան:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արարքներ, որոնք չպետք է ներվեն տղամարդուն
error: Content is protected !!