Առակ երկու գայլերի մասին․ Սա պետք է կարդան բոլորը

Յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում  ներքին պայքար է մղում: Այդ պայքարը սկսվում է, երբ մարդը սկսում է որոշ բաներ գիտակցել,  որոշ հարցեր սկսում են նրան մտատանջել: Այս առակը  տալիս է այդ պայքարի հանգուցալուծումը:

Մի անգամ ծեր իմաստունը զրույցի է բռնվում մի տղայի հետ, նա ասում է.

— Յուրաքանչյուր մարդ  իր ողջ կյանքի ընթացքում ներքին պայքար է մղում, դա տեղի է ունենում այն պատճառով, որ  մեր ներսում երկու գայլ է ապրում:

— Ինչպե՞ս, երկու գա՞յլ, — նա ցանկանում էր պատասխանն իմանալ:

— Դրանցից մեկը  Չարն է,  դա վախն է,  զայրույթը,  նախանձը,  վիրավորանքը, գոռոզությունը, եսասիրությունը, ստորությունը,  մեղքի զգացողույթունը: Մյուս գայլը Բարին է, դա ուրախությունն է, խաղաղությունը, սերը, հույսը, բարեսրտությունը, առատաձեռնությունը, ճշմարտությունը և հավատը, —  պատասխանեց իմաստունը:

— Բայց Բարին ու Չարը մշտապես պայքարի մեջ են, նրանցից ո՞վ է հաղթում, — հարցրեց փոքրիկ տղան, երևում էր, որ նա շատ է հուզվում:

— Հաղթում է այն գայլը, որին փոքրուց կերակրում ես, — պատասխանեց իմաստունը և խորիմաստ ժպտաց:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առակ երկու գայլերի մասին․ Սա պետք է կարդան բոլորը
error: Content is protected !!