Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է. Նա զոհվել է զինակից ընկերներին հաց հասցնելիս

Գոռն ավտոէլեկտրիկ էր, իսկ մասնագիտական ոլորտում աշխատանքի պակաս երբևէ չէր զգացել: Զինծառայության շրջանում նա իր մասնագիտական հմտությունները ծառայեցնում էր զինվորական ծառայողական մեքենաների վերանորոգման գործում: Բացի այդ, հաց էր հասցնում իր ծառայակիցներին՝ վարելով զինվորական մեքենա:

Ապրիլյան օրերին նա գտնվում էր Արցախում՝ ժամկետային զինծառայության մեջ: Ապրիլի մեկին նա դիրքերից պետք է իջներ, իսկ տուն վերադառնալուն մնացել էին միայն ամիսներ:

Ապրիլի 5-ի առավոտյան մայրը վերջին անգամ է խոսում որդու հետ: Մոր անհանգստացած հարցերին Գոռը երգելով է պատասխանել: Որդին խոստանում է, որ մի ժամից կզանգի, որից հետո նրանք իմանում են վատթարագույնը: Մայրական սիրտը զգում էր վտանգի մասին, սակայն չէր ցանկանում խոստովանել:

Ծնողները հետո են իմացել, որ Գոռն այդ օրերին, անտեսելով վտանգը, հաց է հասցրել շրջափակման մեջ գտնվող ծառայակից ընկերներին: Զառայակից ընկերները Գոռի ծնողներին պատմել են, որ նա 250 հայ զինվորականի կյանք է փրկել:

Այժմ մայրը մխիթարվում է որդու սիրելի երգը երգելով: Գոռը միշտ էլ սիրել է երգել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է. Նա զոհվել է զինակից ընկերներին հաց հասցնելիս
error: Content is protected !!