Ապրիլյան պատերազմի հերոս անմահ մարտիկ, լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

Ապրիլյան հերոսներից մեկի՝ Տիգրանի ծննդյան օրն է. հերոսի ընտանիքն ու մտերիմներն արդեն չորրորդ տարեդարձն է առանց սիրելի զավակի են նշում: Նրանց համար Տիգրանի բացակայությունն ակնառու է ու ցավալի փաստ:

Ապրիլյան քառօրյան հերոսաբար հաղթահարելուց հետո ապրիլի 25-ը Տիգրանի և իր զինակից ընկերների համար ճակատագրական եղավ:

Տիգրանի հարազատները սփոփվում են իրենց որդուց մնացած հուշերով, այն փաստով, որ Տիգրանը մինչև վերջ մնացել է իր զիվորների կողքին: Ծնողները զարմանալի իմաստությամբ են հարցին մոտենում: Հայրը, որդու բացակայության մասին խոսելիս, նշում է, որ հայրենիք ունենալը մեր նման ազգի համար շքեղ պարգև է և այդ հայրենիքն անառիկ պահելը հնարավոր է դառնում նաև նման թանկ կորուստների գնով:

Հայրենասեր ընտանիքում մեծացած Տիգրանը չհասցրեց ապրել, բայց հասցրեց հավերժացնել իր անումը՝ դառնալով ազգային հպարտություն և օրինակ: Նրա հիշատակը հավերժացնող միջոցառումներ են կազմակերպեվլ բազմիցս և շարունակելու են կազմակերպվել քանզի նրա սխրանքն ապրելու է դարերով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ապրիլյան պատերազմի հերոս անմահ մարտիկ, լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!