Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը

Այսօր առանձնակի կարևորություն ունեցող օր է ոստիկանական ծառայակիցների համար, քանզի նրանք այսօր տարատեսակ երախտիքի և շնորհավորանքի խոսքեր են ստանում իրենց մատուցած աշխատանքի և ծառայության համար:

Թերևս, նրանք բոլորից քննադատված և երբեմն նաև չգնահատված աշխատողներն են, ծառայողները: Իրողության պատճառն էլ թերևս այն է, որ նրանք մշտապես առնչության մեջ են հասարակական տարբեր շերտերի հետ:

Հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության գործունեությունը ավելի գնահատելի և արժևորված է դարձել, այսօրվա խորհուրդն էլ՝ առավել սիրելի ու հիշատակելի: Նկատելի է, որ արվում է ամենը՝ ոստիկանական աշխատակիցների հեղինակությունը բարձրացնելու և նրանց դերն արժևորելու համար:

Այսօրվա կառավարության նիստը սկսվեց ոստիկանական աշխատակիցներին ուղղված ու հասցեագրված ծափահարություններով: Ժեստը նրանց գործունեությանն ուղղված շնորհակալական արտահայտություն էր: Սրան էլ հաջորդեցին նախագահական և վարչապետական շնորհավորական ուղերձները:

Անժխտելի է իրողությունը, որ որոշակի վերարժևորում է տեղի ունեցել նաև հանրային վերաբերմունքի մեջ: Այն, որ ոստիկանական ծառայողները գնահատվա են և սիրված, փաստում են այսօրվա բազմաթիվ շնորհակալական և գովասանական խոսքերն ուղղված նրանց հասցեին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը
error: Content is protected !!