Աշխարհի 7 զարմանահրաշ և անհավանական  կառույցները, որոնք  ունեն ապշեցնող տեսք

Սովորաբար մարդիկ  այցելում են տարբեր վայրեր  հետաքրքրություն ցուցաբերելով  մշակութային արժեք հանդիսացող հնագույն շենքերի նկատմամբ, բայց այս ամենից զատ  զբոսաշրջիկներին ձգում են նաև տարբերվող ու չկրկնվող   շենքերը:

 

  1. Պարող տուն (Չեխիա, Պրահա)

Աշխատանքային այս  կառույցը ստեղծվել է  1990 թ,  սակայն մինչ այժմ շարունակում է մնալ  չեխական հայտնի կառույցը: Այս գլուխգործոցի հեղինակները ճարտարապետներ Վլադո Միլունիչեն և Ֆրենկ Գերին են: Կառույցը 2 գլանաձև աշտարակների միասնություն է, որոնք թվում է , թե  կարող է փուլ գալ:

Այն ունի  նաև «Ջինջեր և Ֆրեդ» անունը:

  1. Խորանարդաձև տուն (Ռոտերդամ, Հոլանդիա)

Ճարտարապետ Պիտ Բլոմը 2 խորանարդաձև տները կառուցել է Ռոտերդամում: Շենքի ներքևի մասում գտնվում են  իրենից հյուրասենյակը, միջնամասում՝ ննջասենյակներն ու  սանհանգույցը, իսկ վերին հատվածում՝ լրացուցիչ ննջասենյակ կամ հյուրասենյակ:

  1. Հյուրանոց Hang Nga (Դալատ, Վիետնամ)

Այն 1990 թվականին է կառուցվել, որտեղ  կարծես թե  ոչ մի պատուհան  քառակուսի կամ ուղղանկյուն չի: Շատերին այն  հայտնի է նաև «խրճիթ ծառերի մեջ» կամ «խելագար տուն» անվամբ: Հյուրանոցի սեփականատերը համդիսանում է  Վիետնամի նախագահի դուստրը:

  1. Ծուռ տուն (Սոպոտ, Լեհաստան)

Շինությունն իր  ճարտարապետական  յուրահատկությամբ կրում է  սյուրռեալիզմի հետքերն իր մեջ:

 

  1. Անտառային պարույր (Դարմշտադ, Գերմանիա)

Կառույցը, որն ունի 12 հարկ և  105 բնակարան դեպի իրեն է ձգում բազմահազար զբոսաշրջիկների: Այստեղ տանիքի վրա  աճում են տարբեր ծառատեսակներ՝  կաղնի, թխկենի  և լիմոնի ծառեր: Ռեստորանում մարդիկ ականատես են լինում  գեղեցիկ տեսարանի: Հեղինակը ավստրիացի ճարտարապետ Ֆրիդենսռայխ Խունդերտվասսերն է:

  1. Դալիի թանգարան (Ֆիգերաս, Իսպանիա)

Այս կառույցի  դիզայնը  պատկանում է նկարիչ Սալվադոր Դալիին: Կյանքի իմաստ հանդիսացող հավկիթները տեղադրված են շինության տանիքում:

  1. Ֆերդինան Շեվալի պալատ կամ Իդեալական պալատ (Օտրիվ, Ֆրանսիա)

Հետաքրքիրն այն է, որ այս կառույցի  հեղինակը փոստարար է՝ Ֆերդինան Շեվալը: Սրա կառուցման համար պահանջվել է շուրջ 33 տարի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աշխարհի 7 զարմանահրաշ և անհավանական  կառույցները, որոնք  ունեն ապշեցնող տեսք
error: Content is protected !!