Աշխատանքից ուշացած տղամարդուն տնօրենը հարցրեց, թե ինչու է ուշանում.
-Բանն այն է, որ այսօր տղայիս ես պետք է տանեի մանկապարտեզ, սակայն հասնելով այնտեղ, պարզվեց, որ դա մեր մանկապարտեզը չէր:
-Հետո,՞- հետաքրքրվեց տնօրենը:
-Դե հետո գնացինք մյուսը, սակայն դա էլ մերը չէր:
Հետո՞,- անհանգստացավ տնօրենը:
-Դե հետո գնացինք մեզ մոտ գտնվող երրորդ մանկապարտեզը, սակայն պարզվեց դա էլ չէր:
-Հետո՞,- Ապշեց տնօրենը:
-Այդ ժամանակ տղաս ասաց, որ եթե մենք մի մանկապարտեզ էլ մտնենք, ապա հաստատ դպրոցից կուշանանք: