Անցորդը թաքուն նկարեց այս տղամարդուն՝ շան և դատարկ մանկասայլակի հետ. պատմությունը հուզել է հազարավոր սրտեր

Աշխարհում բարի ու հուզիչ պատմություններ շատ են պատահում, սակայն մեծ մասն այդպես էլ մնում են գաղտնի շատերի համար: Այդպիսի մի պատմության վրա լույս սփռեց պրոդյուսեր Դուգ Դելոնին՝ պատահաբար այն լուսանկարելով:

Դուգն ամեն օր առավոտյան դուրս էր գալիս վազելու և ամեն օր տեսնում էր կանաչ խոտերին նստած տիրոջը շան հետ, որոնց կողքին դատարկ մանկասայլակ էր: Դելոնին ենթադրեց, որ այն նախատեսված է շան համար՝ որն ունակ չէ ինքնուրույն քայլել:

Աննկատ նա լուսանկարեց հոգեզավակին և նրա տիրոջը ու կիսվեց լուսանկարով ֆեյսբուքյան իր էջում:

Որոշ ընկերներ հետաքրքվեցին այս պատմությամբ, և ահա ինչ հայտնի դարձավ այս լուսանկարից: Այդ շան անունը Մակսիմիլիան էր: Նա 16 տարեկան էր: Եթե այն վերածենք մարդկային տարիքի, ապա կստացվի 89:

Այս ամբողջ տարիների ընթացքում նա ապրել էր Տրոյի և Էդիի ընտանիքում՝ որպես ընտանիքի լիարժեք անդամ և բոլորի սիրելի: Ամուսինները նրբորեն հոգ էին տարել իրենց շան մասին, որը դեռևս վաղ տարիքից առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Նրանք զբոսնում ու խաղում էին նրա հետ պուրակում:

Երբ Մակսիմիլիանը ծերացավ, Տրոյն ու Էդին ջանացին անել ամեն ինչ, որպեսզի շունն զգա, թե ինչպես են իրեն սիրում: Նրանք խոստովանել էին, որ երբեք չեն հրաժարվի Մակսից՝ որքան հիվանդ ու ծեր էլ նա լիներ:

Հայտնի է, որ այս ընտանիքի պատմությունը հայտնի դառնալուց հետո Մակսիմիլիանը մահացավ: Սակայն լուսավոր ու հուզիչ այս պատմություն դարձավ սիրո և հավատարմության օրինակ (ինչպես շան, այնպես էլ մարդու կողմից) և դեռ կշարունակի երկար հուզել մարդկային սրտերը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անցորդը թաքուն նկարեց այս տղամարդուն՝ շան և դատարկ մանկասայլակի հետ. պատմությունը հուզել է հազարավոր սրտեր
error: Content is protected !!