Անուշիկ Առաքելյանը՝ կյանքի հարվածների, երբեք չհանձվելու, դստեր, ամուսնալուծության մասին և ոչ միայն

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանն իրեն բնորոշում է իբրև ուղղամիտ և ճշմարտախոս մարդ, ով իր սկզբունքների պատճառով շատ անգամ նաև տուժել է:

Անուշիկ Առաքելյանը ժխտում է այն տեսակետը, թե ինքը գոռոզ է՝ ճշգրտում մտցնելով. ինքն ուղղակի հպարտ է:

Անուշիկն անկեղծորեն պատմել է, որ ինքը կոնֆլիկտային չէ, բայց աշխատանքային գործընթացի հետ կապված երբեմն կոնֆլիկտների մեջ է հայտնվում: Հիշում է նաև, որ ինքը թողել է նկարահանման հրապարակը և հեռացել, որովհետև իրեն վիրավորված է զգացել: Իսկ նա վիրավորվում է, երբ իրեն սպասեցնել են տալիս, չեն հարգում իր ժամանակը:

Անուշիկը ժամանակին առանց վարանելու բաժանվել է ամուսնուց, իսկ առաջիկայում նա չի բացառում վերստին ամուսնանալու որոշումը, եթե հանդիդպ ուժեղ տղամարդու: Նա նշում է, որ նախկին ամուսինը երբևէ ոչ մի քայլ չի արել իրենց դստեր հետ հանդիպելու, սակայն աղջնակը երբևէ հայրական սիրո կարոտ չի զգացել. բացը լրացրել է Անուշիկի եղբայրը:

Դերասանուհին խոստովանել է, որ եղել են գիշերներ, երբ նա լացել է միայնության մեջ, քանի որ զգացել է հարազատի, վստահելի մարդու հարվածը թիկունքից:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անուշիկ Առաքելյանը՝ կյանքի հարվածների, երբեք չհանձվելու, դստեր, ամուսնալուծության մասին և ոչ միայն
error: Content is protected !!