Անհավանական կադրեր. կինն ընկել է 9-րդ հարկից, վեր կացել թափ տվել հագուստն ու հեռացել

Անհավանական կադրերն այլևս հնարավոր է ֆիքսել ցանկացած պահի՝ ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունների շնորհիվ:

Ռուսական հեռուստաեթերում հայտնվել են պատահաբար ֆիքսված անհավանական կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է կինը, դեռևս անհասկանալի հանգամանքներում, ընկնում բարձրահարկ շենքից:

Թվում է, թե 9-րդ հարկից վայրէջքը ողջ մնալու ոչ մի հնարավորություն չի թողնում:

Բայց, ա՜յ քեզ զարմանք. նա ոչ միայն ողջ է մնում, այլև կարողանում է վեր կենալ, թափ տալ հագուստն ու գնալ անորոշ ուղղությամբ:

Սակայն պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց նա այնուամենայնիվ խնդրել է, որ մարդիկ Շտապ օգնություն կանչեն, քանի որ ինքնազգացողության փոփոխություն է եղել:

Հիվանդանոցում պարզվել է, որ նա արտաքին ոչ մի վնասվածք չունի, վնասվածքները ներքին են, որոնք, բարեբախտաբար, նրա կյանքին ոչ մի կերպ չեն սպառնում:

Դեպքը նման հաջող ելք է ունեցել այն բանի շնորհիվ, որ տեղանքում հաստ շերտով ձյուն է դրված եղել, իսկ կինը կրել է հաստ, ձմեռային հագուստ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անհավանական կադրեր. կինն ընկել է 9-րդ հարկից, վեր կացել թափ տվել հագուստն ու հեռացել
error: Content is protected !!