Աշխարհում կան շատ հետաքրքրաշարժ վայրեր, որոնք հիացնում և միևնույն ժամանակ ապշեցնում են իրենց անհավանական կառույցներով, տեսարաններով:
Ոսկե կամուրջը
Դանակ քաղաքում է գտնվում այս բարձրադիր ու իր տեսակով յուրօրինակ կամուրջը: Այն գտնվում է վիետնամյան առողջարանային կենտրոնի տարածքում: Կամուրջին որպես հենարան ծառայող ձեռքերը բավականին հին տեսք ունեն, սակայն իրականում դրանք բավականին ուշ են ավելացվել՝ կրկնապատկելով կամուրջի գեղեցկությունն ու զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը դրա շուրջ:
Արգենտինական սառցարան
Ի տարբերություն առաջինի, սա անձեռակերտ հրաշք է, բնության գեղեցիկ ստեղծագործություն: Այստեղի լռությունը խախտվում է միայն այն ժամանակ, երբ ինչ-որ սառցաբեկոր է պոկվում ընդհանուր մասից:
Թիթեռների արգելոց
Կանադայից ամեն ձմեռ Մեքսիկա են տեղափոխվում հսկայական թվով, մի ամբողջ անտառ տարբեր տեսակների թիթեռներ, որոնք ձմեռում են Մեքսիկական լեռներում:
Իսլանդիան և Հյուսիսափայլը
Ջրվեժների և գեյզերների երկիր Իսլանդիան հետաքրքրում է զբոսաշրջիկներին նաև իր գեղեցիկ ու բազմագույն Հյուսիսափայլի շնորհիվ:
Իսլանդական Հյուսիսափայլի լուսային շոուով կարելի է հիանալ հատկապես ապրիլ ամսին:
Անտիլոպայի կիրճ
Ամերիկյան Ռիզոնա տարածքում գտնվող այս կիրճն իր շիկակարմիր երանգավորման շնորհիվ շատ նման է անտիլոպայի կաշվի: Կիրճը ձևավորվել է անձրևաջրերի հոսքի պատճառով: Այն պատկանում է հնդկական ցեղերի և այստեղ մուտք գործելու համար հարկավոր է վճարել հենց նրանց:
Նարդոսի դաշտեր
Պրովանսում գտնվող աներևակայելի գեղեցկության այս դաշտերի գեղեցկությամբ հիանալու համար հարկավոր է այստեղ գալ ամռանը՝ հունիս-հուլիս ամիսների ընթացքում:
Շարունակեք հիանալ աշխարհի զարմանահրաշ տեսարաններով՝ դիտելով տեսանյութը: