Անգին խորհուրդներ տնային տնտեսուհիներին, որոնք անհամեմատ կհեշտացնեն կյանքը

Հաճախ տնային տնտեսուհիները խահանոցում զանազան  դժվարությունների են հանդիպում՝ սնունդը թարմ պահելու և այլ խնդիրների հետ կապված: Այսօր ձեզ ենք ցանկանում առաջարկել մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ թարմ պահել սնունդը և ավելի քիչ բան դեն նետել:

  • Որպեսզի պանիրը երկար ժամանակ թարմ մնա, անհրաժեշտ է պանրի ամանի մեջ դնել 2-3 կտոր շաքար:
  • Չորացած պանիրը երկու օր դնելով մածունի մեջ՝ այն վերստին կստանա իր թարմությունը:
  • Կարագն աղաջրով թրջած շորով փաթաթելու դեպքում չի հալվում և երկար է պահպանվում:
  • Կարագը երկար կպահպանվի, եթե այն փաթաթեք քացախի մեջ թրջած մաքուր անձեռոցիկով:
  •  Կեղևազրկված խնձորը, տանձն ու մյուս  մրգերը չեն սևանա, եթե դրանց վրա ցանեք կիտրոնի հյութ կամ մի քանի վայրկյան պահեք սառը ջրի տակ:
  • Ելակը մոշն ու կեռասը կարելի է 1-2 օր թարմ պահել առանց սառնարանի, եթե վրան ցանեք շաքարավազ:
  • Նարինջն ու կիտրոնը երկար ժամանակ թարմ կմնան, եթե դրանց վրա քսեք բուսայուղ, ապա դնեք պոլիէթիլենային տոպրակի կամ փակ ամանի մեջ և պահեք սառը տեղում:
  • Կանաչին ավելի երկար կպահպանի թարմությունը, եթե  սառնարանում դնելուց  առաջ փաթաթեք թաց թղթով:
  • Կիտրոնը թարմ պահելու համար անհրաժեշտ է կաթսայի մեջ աղլցնել, կիտրոնները դնել մեջն ու անպայման ծածկել կափարիչով: Սառնարան չլինելու դեպքում կարելի է պահել սառը ջրով լցված ամանում, որի ջուրը պետք է հաճախակի փոխել:
  • Եթե կասկածում եք, որ կաթը եռացնելուց կկտրվի, ապա եռացնելուց առաջ  կաթսան ողողեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Անգին խորհուրդներ տնային տնտեսուհիներին, որոնք անհամեմատ կհեշտացնեն կյանքը
Եղանակը չի հանդարտվում. Նորից  Իրկուտսկում ջրհեղեղ է
error: Content is protected !!