Անասելի հուզիչ հարցազրույց. Ազատամարտիկ Զարզանդն իր հինգ զավակների հետ Նոր տարին պատրաստվում է դիմավորել հաց ու պանիրով

Ծաղկաշենցի Զարզանդը հինգ զավակի հայր է: Նա զբաղվում է հողագործությամբ, գյուղատնտեսությամբ և այն ամենով, ինչով հնարավոր է զբաղվել գյուղում:

Լրագրողներին նա պատմել է իր կենցաղի մասին, անկեղծացել առկա դժվարությունների մասին: Պարզվում է՝ նա մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց համարում է, որ դեռևս շատ քիչ բան է արել: Խոսում է դիրքերում գտնվող զինվորների կեցության դժվար պայմանների մասին: Վրդովմունքով հիշում է, որ այդ օրերին զինվորները զենք չեն ունեցել թշնամուն դիմակայելու համար:

Զարզանդը հիասթափված է ամեն ինչից. գտնվում է ծանր կացության մեջ, բայց իրեն թույլ չի տալիս օգնության խնդրանքով դիմել իշխանություններին պետական աջակցության համար: Նախկինում չի դիմել, հիմա էլ չի դիմում, քանզի համարում է, որ դա ինքը չէ, որ պիտի անի:

Նա այնուամենայնիվ չ բողոքում, չի չարանում, շարունակում է հեքիաթով ամեն երեկո քնեցնել իրենց տան փոքրիկին: Նրա հոգածության վրա է գտնվում նաև նրա տարեց մայրը: Զարզանդի գլխավոր ցանկությունը այնուամենայնիվ խաղաղությունն է:

Իմ տանը մի կտոր ցամաք հաց կա, դրանով եմ թոռներիս հետ Նոր տարի անելու

Իմ տանը մի կտոր ցամաք հաց կա, դրանով եմ թոռներիս հետ Նոր տարի անելու

Опубликовано 1in.am Понедельник, 30 декабря 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անասելի հուզիչ հարցազրույց. Ազատամարտիկ Զարզանդն իր հինգ զավակների հետ Նոր տարին պատրաստվում է դիմավորել հաց ու պանիրով
error: Content is protected !!