Անակնկալներով լի Անահիտ Կիրակոսյանի 29-ամյակը Աղվերանում

Անահիտ Կիրակոսյանը դարձել է 29 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է անցկացրել տոնական օրը եւ, իհարկե, լուսանկարներ է տրամադրել:

«Այս տարի տրամադրված չէի նշել: Աշխատանքային ծանրաբեռնվածությունս վերջին շրջանում շատ է, ուզում էի պասիվություն, հանգստություն: Ամուսինս առաջարկեց քաղաքից դուրս գնալ, ես էլ սիրով համաձայնեցի: Փախանք ամբողջ ընտանիքով, բայց մինչեւ վերջ փախչել չկարողացանք»,- ասել է հոբելյարը:

Անահիտին կեսգիշերին անակնկալ են մատուցել մտերիմ ընկերները.«Նրանք եկան Աղվերան: Բնականաբար, նրանց միացան մեր մտերիմ բարեկամները, եւ միասին նշեցինք ծնունդս: Խենթ ծնունդ ստացվեց բնության գրկում. հավաքվեցինք խարույկի շուրջ, նվագեցինք, երգեցինք»:

Հաղորդավարուհի-դերասանուհուն անակնկալ են մատուցել նաեւ երեխաները. «Նրանք մի շատ յուրօրինակ ծաղկեփունջ էին պատրաստել իրենց ձեռքով, որը, սակայն, ոչ թե ծաղիկներից էր, այլ բոլոր այն քաղցրավենիքներից, որոնք ես սիրում եմ: Հայկս այսպես մեկնաբանեց՝ «Աշխարհի ամենալավ ծաղկեփունջն ենք քեզ համար պատրաստել, մա՛մ ջան»: Դիզայնը, իհարկե, նկարչուհի աղջիկս՝ Աննան, էր արել, իսկ մեծ աղջիկս երեկոյան հուզիչ տողերով ինձ շնորհավորեց, տարիներն ամփոփեց, թե՛ ես, թե՛ Արտակը շատ էինք հուզվել»:

Անահիտը նշել է, որ ողջ օրվա ընթացքում զանգեր, նամակներ եւ շնորհավորանքներ է ստացել ծանոթ-անծանոթ մարդկանցից.«Շնորհակալ եմ բոլորի: Ողջ օրվա ընթացքում զգացի շատ մեծ սեր ու ջերմություն: Իսկ տոնական տորթը մտերիմ ընկերուհիս՝ Օֆելյան, էր թխել եւ Երեւանից հասցրել Աղվերան: Երեկոյան հյուրանոցի ռեստորանում էլ կտրեցինք այն եւ մոմերը փչեցինք»:

Աղբյուր՝ bravo.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անակնկալներով լի Անահիտ Կիրակոսյանի 29-ամյակը Աղվերանում
error: Content is protected !!