Այս թոշակառուհիները զարմացրել են բոլորին՝ նրանք ինքնուրույն հոգացել են իրենց ծերության մասին

Վաղ թե ուշ բոլորը մտածում են ծերության մասին։  Մարդիկ անհանգստանում են կենսաթոշակի, առողջական վիճակի, բնակարանային հարցի վերաբերյալ:

Այս պատմությունը երեք ճարպիկ տատիկների մասին է, ովքեր նախապես հոգ են տարել իրենց կյանքի մասին: Նրանք տեղափոխվել են երեք հարմարավետ փոքրիկ տնակներ անիվների վրա:

Այս կինը 72 տարեկան է։  Նա չցանկացավ տեղափոխվել ծերանոց և ինքը հոգ տարավ իր ծերության մասին։  Իր ընտանիքին չխանգարելու եւ կոմունալ ծառայությունների վրա հսկայական գումարներ չծախսելու համար կինը վաճառել է մեծ տունը եւ անիվների վրա փոքրիկ տնակ է ձեռք բերել:

Իր հարմարավետ տնակում կա ամեն անհրաժեշտ բան նորմալ կյանքի համար: Մի փոքր խոհանոց վառարանով եւ լվացարանով, հարմարավետ բազմոց, բաղնիք եւ ննջասենյակ:

Ննջարանը գտնվում է երկրորդ հարկում, սակայն կինը պատվիրել է հարմարավետ սանդուղք, որը նախագծվել է իր ցանկություններին համապատասխան։

Իսկ սա նրա ընկերուհու տունն է։  Նա 60 տարեկան է, բայց տեղաշարժվում է սայլակով ։

Տան մուտքը հագեցած է հարմարավետ թեքահարթակով, իսկ տան ներսում կա հատուկ վերելակ, քանի որ տիկինը շատ է սիրում քնել ձեռնահարկում ։

Իսկ երրորդ ընկերուհին, բացի տնակից, գնել է նաև հարմարավետ վերանդա։ Այնտեղ նա տեղադրել է հիդրոմերսող լոգանքի սարք, եւ այժմ  նա ունի սպա առողջարան տանը, եւ նրա հարեւաններ-ընկերուհիները հաճույքով ընկերակցում են նրան:

Այս կանայք երջանիկ ապրում են իրենց մինի-տներում: Նրանց թոշակները բավականացնում են ամեն ինչի համար, նրանք ակտիվ եւ դրական են եւ չեն ծանրացնում իրենց հարազատներին, ինչը նրանց համար այդքան կարեւոր է: Խելացի եւ ճարպիկ կանայք հոգ են տանում իրենց համար պայմաններ ստեղծելու մասին: Կեցցե!

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս թոշակառուհիները զարմացրել են բոլորին՝ նրանք ինքնուրույն հոգացել են իրենց ծերության մասին
error: Content is protected !!