Այս բույսերը սեր ու հաջողություն կբերեն ձեր տանը

Համաձայն հավատամքների, այս սենյակային բույսերը ունակ են տունը լցնել սիրով և երջանկությամբ:

 

Մանուշակ

Տանը, որտեղ աճում է այս բույսը՝ քիչ են վեճերը: Նաև այս ծաղիկը համարում են հավերժ սիրո խորհրդանիշ:

Սպատիֆիլում (հայտնի է որպես «Կանացի երջանկություն»)

Ասում են, իբր, երբ այս բույսը տուն են բերում՝ միայնակ մարդիկ գտնում են իրենց կեսին: Երիտասարդ ընտանիքներում, ովքեր մտածում են երեխայի մասին, շուտով ավելացում է սպասվում: «Կանացի երջանկությունը» միշտ տուն է բերում սեր և փոխըմբռնում:

Հիբիսկուս կամ Չինական վարդ

Տանը Հիբիսկուսի հայտնվելը կանխատեսում է կրքոտ սեր՝ շատ շուտով:

Հոյա (Մոմանման բաղեղ)

Որոշ երկրներում, Հոյայի այնպիսի տարատեսակը, ինչպիսին է Կերրին, նվիրում են փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո խորհրդանիշ: Հատկապես բարենպաստ է ազդում ընտանեկան երջանկության վրա, եթե այն աճի ննջասենյակում:

Մրտենի
Այս բույսը կօգնի Ձեր ամուսնությունը դարձնել հաջողված, իսկ տարիքով ընտանիքներին կբերի խաղաղություն և երջանկություն: Շատ երկրներում այս բույսը համարվում է լավ նվեր նորապսակներին:

Աիքրիզոն

Ժողովուրդը այն անվանում է «սիրո ծառ» կամ «երջանկության ծառ»: Ինչպես երևում է անվանումից՝ տուն է բերում սեր և երջանկություն:

Կալաթեա

Այս բույսը համարվում է ընտանեկան երջանկության պահապան:

Քլորոֆիթում

Ասում են, որ այս բույսը ընտանեկան կյանք է բերում հանգստություն և երջանկություն:

Թրթնջուկ (Օքսալիս)

Եթե Ձեզ հարկավոր է գտնել Ձեր սերը կամ պահպանել ընտանիքը, անպայման տանը աճեցրեք Թրթնջուկ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս բույսերը սեր ու հաջողություն կբերեն ձեր տանը
error: Content is protected !!