Այս աստղերի երեխաները ծնվել են փոխնակ մայրիկներից (Լուսանկարներ)

Որոշ մարդկանց համար փոխնակ մայրությունը ծնող դառնալու միակ հնարավորությունն է։

Ցավոք, ոչ բոլոր կանանց բնությունը հնարավորություն տվեց դառնալ մայր: Բարեբախտաբար, նոր տեխնոլոգիաները թույլ են տվել իրական հրաշք կատարել։

Հայտնի մարդիկ հաճախ են դիմում այդ քայլի, եւ շատերը չեն էլ թաքցնում այդ փաստը: Ծնող դառնալու ցանկությունը ամենաազնիվն է ։

Ալյոնա Ապինա

Երգչուհին դարձել է առաջին հայտնի կանանցից մեկը, որը խոսել է փոխնակ մայրության մասին։  Ալյոնան երկար ժամանակ բուժվել է եւ փորձել է հղիանալ, նա նույնիսկ 9 անգամ փորձել է արհեստական բեղմնավորումը, սակայն ոչինչ չի ստացվել:  Փոխնակ մայրը օգնել է երգչուհուն, եւ նա ունի Քսյուշա դուստրին: Երեխան ծնվել է 2001 թվականին։

Ռիկի Մարտին

Պուերտո-Ռիկացի հայտնի երգիչ և դերասան Ռիկի Մարտինը ողջ աշխարհին հայտնել է, որ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչ է։  Նա ամուսնացել է Ջվան Յոսեֆի հետ։  Որպեսզի երեղաներ ունենան զույգը ստիպված է եղել դիմել փոխնակ մորը։ 2008 թվականին նրանք երկվորյակ տղաների երջանիկ ծնողներ են դարձել ՝ Վալենտինոյի և Մատեոյի։ Իսկ այս տարվա հունվարին զույգը ունեցել է դուստր Լուչիա, նույնպես փոխնակ մայրի օգնությամբ:

Օլգա Սլուցկեր

Հայտնի գործարար Օլգա Սլուցկերը հինգ երեխաների հպարտ մայրն է։  Բոլոր երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մայրության շնորհիվ։ Օլգան չի տարածվում իր անձնական կյանքի մասին, սակայն այդ տեղեկությունները կարողացել են պարզել լրագրողները:

Նիլ Պատրիկ Հարիս

Դերասանը հայտնի է դարձել «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սերիալի դերից հետո: Նրա երկրպագուհիները ցնցված էին այն լուրից, որ իրեն դուր են գալիս տղամարդիկ։  Պարզվել է, որ դերասանը վաղուց ապրում է իր զուգընկեր Դեւիդ Բուրտկայի հետ։  2010 թվականին նրանք կարողացան ծնող դառնալ ՝ դիմելով փոխնակ մայրիկին։ Զույգը երկվորյակներ է ունեցել, տղային Գիդեոն են անվանել, իսկ աղջկան ՝ Հարփեր:

Ֆիլիպ Կիրկորով

Փոփ թագավորը, նունպես ցանկանալով ունենալ ընտանիք, դիմել է այդ քայլին: 2011-ին Կիրկորովը հայր է դարձել, Մարտինը եւ Ալլա-Վիկտորիան ծնվել են փոխնակ մոր շնորհիվ: Փիլիպը դարձավ ուշադիր եւ հոգատար հայր:

Ալլա Պուգաչովա եւ Մաքսիմ Գալկին

Հայտնի զույգը երբեք չի թաքցրել, որ իրենց երեխաները լույս աշխարհ են եկել փոխնակ մայրության շնորհիվ։  2013 — ին նրանք երկվորյակների երջանիկ ծնողներ են դարձել ՝ Լիզան և Հարրին շատ նման են իրենց ծնողների։  Ծնողները սիրում են իրենց երեխաներին եւ մշտապես կիսվում են լուսանկարներով եւ փոքրիկ տեսանյութերով սիրելի երեխաների կյանքի մասին:

Սերգեյ Լազարեւ

Երգիչն իր անձնական կյանքը չի գովազդում։ Մի քանի տարի առաջ հայտնի դարձավ, որ նա ունի որդի ‘ Նիկիտա: Սակայն տղայի ծնվելուց ընդամենը երկու տարի անց հայտնի է դարձել, որ նրան ծննդաբերել է փոխնակ մայրը ։

Դմիտրի Մալիկով

Վերջերս Դմիտրի Մալիկովը դարձավ երջանիկ հայր: Նա չի թաքցրել այն փաստը, որ երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր շնորհիվ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս աստղերի երեխաները ծնվել են փոխնակ մայրիկներից (Լուսանկարներ)
error: Content is protected !!