Այսօր սիրված դերասան Աշոտ Ադամյանի ծննդյան օրն է

Հայտնի ու սիրված դերասան Աշոտ Ադամյանն այսօր բոլորում է իր վաթսունյոթամյակը: Դեռևս ուսանողական տարիներից բազմաթիվ ֆիլմերում ու թատերական ներկայացումներում ընդգրկված դերասանը ներկայումս ևս զբաղվում է մասնագիտական գործունեությամբ:

Նախապես ճարտարապետական, ապա նաև՝ ռեժիսորական կրթություն ստացած դերասանը զբաղվում է երկրորդ մասնագիտությամբ, իսկ հասարակության լայն զանգվածները նրան առավել սիրեցին և ընդունեցին որպես հայտնի ֆիլմում Թորիկին հասուն տարիքում կերպավորող դերասան:

Բազմաթիվ են այն ֆիլմերն ու ներկայացումները, ոնց իր մասնակցությունն է ունեցել սիրված դերասանը: Աշխատանքային գործունեության ժամանակ Աշոտ Ադամյանը կարևորում է որակյալ արվեստի գործ ստեղծելը:

Գտնվելով ԱՄՆ-ում և գործունեությունն այնտեղ ծավալելով՝ Աշոտ Ադամյանը այնուամենայնիվ հոգու բոլոր թելերով կապված է հայրենիքի հետ: Նա ալտիվորեն հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, հաճախակի է արձագանքում այս կամ այն խնդրահարույց հարցերին:

Աշոտ Ադամյանն ունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, որը պարբերաբար արտահայտում է հարցազրույցների և տարբեր հաղորդումների շրջանակներում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր սիրված դերասան Աշոտ Ադամյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!