Այսօր յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրուցումն էլ հետը

Գ. Սուրենյանի հերթական հումորային գրառումը կրկին բարձրացրել է ֆեյբուքյան օգտատերերի տրամադրությունը և զվարճացրել նրանց: Պետք է արձանագրել նաև, որ հաճախ օգտատերերի սրամիտ և հումորային պատասխաններն ու արձագանքները գերազանցում են Սուրենյանի հումորային գրառումներին:

Հայտնի է, որ Սուրենյանը խոստացել էր օրերի կտրուկ ու հավեսով տաքացում, նույնիսկ Երևանում օդի ջերմաստիճանը կանխատեսել էր, որ կբարձրանա մինչև 20 աստիճանը: Բայց, ինչպես նկատելի է, օդի ջերմաստիճանի բարձրացում շատ քիչ եղավ, ցրտերը դեռ չեն նահանջել:

Չնայած այս դեպքում ամենից կարևորը ցրտահարության վտանգի անցնելն էր, ինչի մասին փաստել էր նաև Սուրենյանն օրեր առաջ, բայց բնակչությունը եղանակի տաքացմանն այնուամենայնիվ սպասում է՝ անկախ այն բանից, որ կարանտինային արգելանքները դեռ թույլ չեն տալիս լիարժեք վայելել գարնանային ջերմությունը:

Ամեն դեպքում, ինչպես փաստում են օգտատերերը, անձրևոտ օրերը տրամադրության անկում են բերում, այնպես որ նախընտրելի է պայծառությունն ու արևոտ եղանակը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրուցումն էլ հետը
error: Content is protected !!