Այսօր Մհեր Մկրտչյանի՝ ամենասիրված ու ամենավառ դերասաններից մեկի հիշատակի օրն է:
Վանեցի և մշեցի ծնողների որդիները՝ Մկրտչյան եղբայրները, մեծ նպաստ են բերել հայկական կինոյի զարգացման գործին: Ալբերտ Մկրտչյանի ռեժիսորությամբ նկարահանված ֆիլմերին մի այլ գեղցկություն և որակ էր տալիս եղբոր՝ Ֆրունզիկի ներկայությունը:
Եղբայրները ծանր մանկություն են ունեցել, որոնք հետագայում արտացոլվել են նրանց ֆիլմերում: Հայրը չէր ուզում, որ Ֆրունզիկը դերասան դառնա. նրա մեջ նկարիչ էր տեսնում: Վարպետ Մուշեղը շատ խիստ էր զավակների նկատմամբ: Նրանց հոր կերպարը հրաշալիորեն կերտված է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում:
Ճակատագիրն արտիստի նկատմամբ թե՛ շռայլ էր, թե՛ դաժան: Մասնագիտական փառքին զուգահեռ հրաշալի մարդն անձնական կյանքում մեծ դժվարություններ ուներ:
Ֆրունզիկին Մհեր, ասել է թե Արև էին անվանել լիբանանահայերը, քանի որ նա արևի էր նման: Շրջապատում, ընկերները նրան բնորոշում են որպես տիեզերական գերբնական ուժի և էներգիայի տեր անհատականություն:
Ժամանակակիցների հիշողությունների համաձայն հասարակությունը նրան շատ լավ էր ընդունում. նրան տեսնելիս ծափահարում էին, համբուրում վերարկուն:
https://www.facebook.com/partyshop21/videos/586783228818164/?t=2