Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է

36 տարի առաջ այս օրն աշխարհին հրաժեշտ տվեց ժամանակի ամենից հանճարեղ անհատականություններից մեկը՝ խենթ ու ըմբոստ Շիրազը: Շիրազյան ֆենոմենի մասին, նրա անվան շուրջ հյուսվում էին լեգենդանման պատմություններ նրա կենդանության օրոք, և նույնիսկ մահից հետո էլ շարունակվում են հյուսվել. դրանցից շատերը մինչ այսօր հնչում են շատերի շուրթերից: Շիրազի ստեղծագործական ժառանգությունը հայ գրականության պատմության ամենից փառահեղ էջերից է հանդիսանում:

Շիրազյան գործերն իրենց ժամանակի համար այնքան համարձակ էին ու աննախադեպ, որ ժամանակին նրա բոլոր գործերը խիստ գրաքննության էին արժանանում, մի մասը մնում էր անտիպ, մյուս մասը «կորում» հրատարակչությունների արխիվներում:

Ներկայումս շատ գրականագետներ (մասնավորապես Սամվել Մուրդյանը) անձնվեր գործունեությամբ փորձում են վերականգնել Շիրազի անտիպ գրական ժառանգությունը և հանձնել ընթերցողի դատին:

Վերջերս պարզվեց, որ նա ունի դեռևս լույս չտեսած բազմաթիվ հրաշալի գործեր. հրատարակված անտիպ ստեղծագործություններից շատերը աննման գոհարներ են և մրցունակ են համաշխարհային պոեզիայի գլուխգործոցների հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է
error: Content is protected !!