Այսօր հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկի՝ Նիկոլաս Քեյջի ծննդյան օրն է

Այսօր լրանում է Նիկոլաս Քեյջի հիսունվեցամյակը: Նա համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այն տաղանդավոր դերասաններից է, ում ներկայությունն իսկ ֆիլմում ենթադրում է ֆիլմի հետագա հաջողությունների մասին:

Նիկոլաս Քեյջը հոլիվուդյան ամենից շատ վարձատրվող դերասաններից է: Միևնույն ժամանակ նա ամենից հակասական վարք դրսևորող անձանցից է, որը հայտնի է մի շարք անսպասելի ու անհեթեթ արարքներով:

Նիկոլասը ծագում է Քոփոլա հայտնի գերդաստանից, որը համաշխարհային մշակույթին մի շարք տաղանդավոր անհատականություններ է տվել. Նիկոլասի պապը՝ Քարման Քոփոլան և հետագայում նաև ռեժիսոր հորեղբայրը՝ Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան, ով նկարահանել է հայտնի «Կնքահայրը» ֆիլմը, ժամանակին ևս նոբելյան մրցանակակիրներ են եղել:

Որպեսզի սեփական կյանքն ու կարիերան ընտանեկան փառքի ազդեցությունից հեռու կառուցի, Նիկոլասն ընտրում է Քեյջ մականունը: Նա ինքնուրույն սկսում է հարթել իր կյանքի ուղին, որը, ճիշտ է, ընթացնում է որոշակի վայրիվերումներով, բայց նրան համաշխարհային մեծ հռչակ ու ճանաչում է բերում:

Քեյջը անսպասելիությունների, իմպրովիզացիաների մեծ վարպետ է, ով իր կարիերայի ողջ ընթացքում փորձում է կոտրել ընդունված կարծրատիպերը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկի՝ Նիկոլաս Քեյջի ծննդյան օրն է
error: Content is protected !!