Այսօր հանրահայտ ու սիրելի երգչուհի Բելլա Դարբինյանի ծննդյան օրն է

Հրաշալի, հզոր ձայնային տվյալներով վանաձորցի (այն ժամանակ՝ կիրովականցի) աղջնակն իր կարիերան սկսել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ շարունակելով Կոնսերվատորիայում, ապա նաև՝ Մոսկվայում:

Նա ձայնն իր թավ տեմբրով, հզորությամբ տարբերվում էր մյուսներից: Նրա մուտքը երգարվեստ շռնդալից էր: Նրա համար երգեր էին գրում ամենահեղինակավոր կոմպոզիտորները:

Բելլայի երգացանկում տեղ էին գտնում ժանրային բազմազանություն ունեցող երգեր՝ էստրադայից մինչև ժողովրդական: Բելլան կարողանում էր ժողովրդական հայտնի երգերին բոլորովին այլ՝ դարբինյանական մեկնաբանություն տալ. դրանով էլ կաշառում էր հանդիսատեսին:

Բելլան բացառիկ կերպով կարողանում էր քննադատել ինքն իրեն, արագ շտկել սխալները: Նա երգին մի առանձնահատուկ սիրով ու գորովանքով էր վերաբերվում: Նա երգերը պատմում էր բեմից իր առանձնահատուկ ոճով:

Բելլա Դարբինյանն իր օրինակով ստիմուլ, ոգեշնչող էր առավել երիտասարդների համար: Բելլայի բարերար ազդեցությունն իր վրա զգացել է նաև Ռաիսա Մկրտչյանը:

Բելլա Դարբինյանին երկրպագուները շարունակում են հիշել որպես իսկական, չապականված երգի ռահվիրա: Նրան այսօր էլ հիշում և գնահատում են որպես որակյալ, մաքուր հայկական երաժշտություն մատուցող հրաշալի երգչուհի:

Կից ներկայացնում ենք նրա վերջին տարիների հրաշալի կատարումներից մեկը:

Оцените статью
Այսօր հանրահայտ ու սիրելի երգչուհի Բելլա Դարբինյանի ծննդյան օրն է
Դադարեցվում է «Երկուսով» սերիալի ցուցադրությունը
error: Content is protected !!