Այսօր հանրահայտ հումորիստ, տաղանդավոր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանում իր գործունեությամբ բազմաթիվ անգամ հայերին հպարտանալու և ուրախանալու առիթներ է տվել: Մեծ է Գարիկի դերը հայահռչակման գործում:

Մանկության տարիներին իր աշխույժ ու անհնազանդ բնավորությամբ աչքի ընկնող Գարիկը կիսատ է թողնում երաժշտական կրթությունը՝ զբաղվելով երաժշտությամբ ըստ իր նախասիրության, առանց ուսուցողական պարտադրանքի:

Ստանալով բժշկական կրթություն՝ Գարիկն այնուամենայնիվ չի զբաղվում բուն մասնագիտությամբ, այլ ընդգրկվում է КВН-ի թիմի մեջ, որն էլ նրա համար ճակատագրական է դառնում:

Նա գործունեության բերումով տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ ընդլայնվում է ծանոթության և գործունեության շրջանակը: Սկսում է սցենարներ գրել, հաղորդումների նախագծեր մշակել, հանդես գալ պրոդյուսերական աշխատանքներով:

Գարիկն ընկերների հետ մշակում և ռուսական շոու բիզնես է ներմուծում սթենդ-ափ շոուի ֆորմատը՝ նմանակելով ամերիկյան տարբերակին, որն էլ հետո մուտք է գործում նաև հայկական շոու բիզնես:

Գարիկի կինը տարիներ շարունակ եղել է նրա երկրպագուն, նա քաղաքից քաղաք է գնացել՝ սիրելի հումորիստին ոգևորելու, երկրպագելու: Ի վերջո նրանք սկսել են շփվել, ամուսնանալ, իսկ հիմա ունեն երկու հրաշալի զավակներ՝ տղա և աղջիկ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր հանրահայտ հումորիստ, տաղանդավոր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!