Այսօր հայ նոր ճարատարապետության հիմնադիր, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

Կրասնոդար քաղաքում ծնված, Սանկտ Պետերբուրգում ճարտարապետակա կրթություն ստացած ճարտարապետի միտքը հայրենիքի, սիրելի քաղաքի կիսախարխուլ փողոցներում ու տներում էր: Շուտով ընտանիքը վերադառնում է հայրենիք՝ մեծ ճարտարապետին լայն հնարավորություն տալով իրագործել իր բոլոր նախագծերը:

Ի վերջո Թամանյանին հաջողվում է իրագործել տարիների ընթացքում կուտակված մտահղացումը. նա մշակում և ավարտին է հասցնում Երևան քաղաքի հրաշալի հատակագիծը, որի նպատակն էր ոչ միայն գեղեցիկ տեսքի բերել սիրելի քաղաքը, այլև ծայրամասերը կենտրոնին միացնել ամենահարմար ու ամենակարճ ճանապարհներով: Ըստ մշակված նախագծի՝ քաղաքում կարող էին բնակվել մոտ 150 հազար մարդ:

Իսկզբանե մշակված հատակագիծը հաստատվում է, բայց ֆինանսավորման պակասության պատճառով ճարտարապետը ստիպված է լինում փոփոխության ենթարկել այն՝ քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար: Նա իր ողջ կյանքը նվիրել է քաղաքի կառուցումն ավարտին հասցնելու համար, սակայն դստեր վաղաժամ մահը մեծ ցավ է պատճառում ճարտարապետին՝ միաժամանակ ազդելով նաև նրա կենսագործունեությանը:

Որոշ ժամանակ անց վրա է հասնում նաև հենց ճարտարապետի վաղաժամ մահը: Նրա նախաձեռնած կարևոր գործը՝ քաղաքի կառուցումը, ավարտին է հասցնում մեծ ճարտարապետի որդին՝ Գեորգի Թամանյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր հայ նոր ճարատարապետության հիմնադիր, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!