Կրտսեր Արմենի ծննդյան օրն է. հերոսի ծնողներն իրենց թոռան մեջ են տեսնում նաև հերոս Արմենին

Արմենը՝ լինելով ընտանիքի միակ որդին, վաղաժամ հրաժեշտ տվեց կյանքին՝ ծնողների համար այդքան թանկագին կյանքը նվիրելով հայրենիքին: Նրա երեք քույրերից մեկի զավակն այսօր կրում է Արմենի անունը:

Արմենը ընկել է 2014 թվականի ձմռանը հակառակորդի գիշերային հարձակմանը հակադրձելու ժամանակ: Հանկարծակի հարձակման ժամանակ Արմենը վիրավորվել է, սակայն հերոսաբար շարունակել է պաշտպանությունը՝ հնարավորություն տալով ընկերներին պատրաստվել դիմադրությանը:

Նրա հերոսությունը բարձրագույն գնահատանքի արժանացավ հայկական պետությունների և առհասարակ հայ հասարակության կողմից, սակայն հասկանալի է, որ որդեկորույս ծնողի կսկիծը ոչինչ փարատել չի կարող:

Սիրելի զավակի կարոտը ծնողները այժմ ինչ-որ կերպ փարատում են նրան անվանակից իրենց փոքրիկ թոռան միջոցով: Տղան, ինչպես փաստում են հարազատները, թե՛ արտաքին տեսքով, թե՛ բնույթով նման է հերոս քեռուն:

Այսօր փոքրիկ Արմենի ծննդյան օրն է: Փոքրիկ Արմենի մեջ է շարունակվում հերոս Արմեն Հովհաննսիյանի կիսատ թողած կյանքը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կրտսեր Արմենի ծննդյան օրն է. հերոսի ծնողներն իրենց թոռան մեջ են տեսնում նաև հերոս Արմենին
error: Content is protected !!