Այսօր Լուսինե Զաքարյանի հիշատակի օրն է. Հայոց սոխակի միակ պահպանված հարցազրույցը

Լուսինե Զաքարյանը հայ իրականության ամենից լուսավոր ու հնչեղ ներկայացուցիչներից է, երգիչ, ում գոյությունը հիրավի պարծանք է հայ ազգի համար:

Սվետլանա անունով աղջնակն ամուսնու՝ Խորեն Պալյանի խորհրդով վերանվանվում է Լուսինե՝ ավելի հայեցի դարձնելով իր անունը:

Հայաստանը նրա երգերի ու կատարումների միջոցով ճակատը բարձր և մեծ հպարտությամբ կարող է մրցել ցանկացած միջազգային միջոցառման, որն առնչվում է Լուսինեի երաժշտական ոլորտին՝ հոգևոր երաժշտությանը:

Նրա համերգներն ուղեկցվում էին դահլիճի ծափահարություններով, առանց երաժշտության: Նրա երգերի հանդեպ ունկնդիրներն այնքան ակնածանք ու սեր ունեին, որ լսում էին հոտնկայս:

Լուսինե Զաքարյանի անզուգական արվեստը հայ ժողովրդին տանում էր իր կորցրած հոգևոր ճանապարհով, հասցնում ինքնամաքրման, ինքնաբացահայտման, ինքնաճանաչման: Լուսինեի գործունեությունը մասնագետները բնորոշում էին որպես անբացատրելի, վերերկրային, ոգեղեն երևույթ, որն իր անհավանական մաքրությամբ մինչ հիմա բացառիկ է ու անգերազանցելի:

Նրա ձայնը, որ գալիս էր սրտից ու միախառնվում հոգուն, անջնջելի դրոշմ էր թողնում ունկնդրի վրա: Այն, ի զարմանս շատերի, հոգևոր լինելով հանդերձ հասանելի էր բոլոր խավի ներկայացուցիչներին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր Լուսինե Զաքարյանի հիշատակի օրն է. Հայոց սոխակի միակ պահպանված հարցազրույցը
error: Content is protected !!